«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան

«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան

«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա», այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ զրուցել է, գանգատներն է լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք»,- ընդգծել է Ավանեսյանը՝ հավելելով, որ համայնքն ապահովվում է խմելու և կենցաղային ջրով, մինչև փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը։

«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան

Leave a Comment