Ամենա 3 պահերից մեկը՝ առաջինը.․․ Սիրուշոն հուզիչ շնորհավորել է որդու ծնունդը •

Երգչուհի Սիրուշոն շնորհավորել է տղայի ծննդյան տարեդարձը՝ ջերմ տեսանյութ հրապարակելով առաջնեկի ծննդից։ Կից գրել է․ «Շնորհավոր ծնունդդ իմ տղա.. ինչ ասես չլսեցի տարիներ շարունակ քո ծնվելու ու իմ մասին… Էս պահը մշտապես կմնա ինձ հետ…իմ կյանքի ամենասիրած, ամենաանբացատրելի, ԱՄԵՆԱ 3 պահերից մեկը՝ առաջինը.. 12 տարի անցավ ու արդեն մեր ընկերն ես»։ Post navigation

Ֆրանսիայի դեսպանատունը Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի սննդային թունավորման մասին հայտարարություն է տարածել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես արձագանքել է հուլիսի 14-ին Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ընթացքում գրանցված միջադեպին՝ հաստատելով, որ միջոցառման մի շարք մասնակիցների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։ Դեսպանությունը  տեղեկացրել է, որ պատճառները պարզելու նպատակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

Գարեգին Չուգասզյանի որդին՝ ընդդեմ ԱԱԾ-ի. Լուսանկար •

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի որդին՝ Բաբկեն Չուգասզյանը, դատի է տվել Ազգային անվտանգության ծառայությանը եւ պահանջում է մոտ 6 միլիոն դրամ գումար։ Չուգասզյանի հայցը դատարան է ներկայացրել փաստաբան Հակոբ Ճարոյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրեց հայցի հիմքը․ «Դեռեւս 2024 թվականին Բաբկեն Չուգասզյանը հրավեր է ունեցել Մեքսիկա, օդանավակայանում կանգնեցնում են՝ ձերբակալելու համար՝ այն հիմնավորմամբ, որ մուտքի … Read more

Երևանի Մուրացանի փողոցում մարմին է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում •

Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ ՆԳՆ հաղորդմամբ, ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Post navigation

Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին

18 Հուլիս, 2026 18:12 Միջազգային Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը մշակում է այն վաճառողների փոխհատուցումների և ֆինանսական աջակցության մեխանիզմները, որոնց ապրանքները պահվել են Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում։ Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական պարտավորության բացակայությանը, ընկերությունն արդեն գնահատում է վաճառողներին կատարվելիք … Read more

18:00 Լուրերը մեկ տողով. Իրանը չեղարկեց ԱՄՆ-ի հետ գործարքը, Իսրայելը բանտերը կպահպանի կոկորդիլոսներով

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   ·  Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը և անցել երկրի պաշտպանության խնդիրներին: Որոշումը կայացվել է տարածաշրջանում ամերիկյան կողմից ռազմական գործողությունների վերսկսման և հարվածների ֆոնին: Թեհրանն այլևս իմաստ չի տեսնում պահպանել համաձայնագրի դրույթները, քանի որ այն փաստացի չի գործում: ·  Ուկրաինական հակամարտության գոտում իրավիճակը շարունակում … Read more

Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի

18 Հուլիս, 2026 18:20 Հասարակություն Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից և հարակից բնակավայրերից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 18 կանչ, իսկ 7 պացիենտ շարունակում է բուժումը Աբովյանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Բյուրեղավան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մերի Կարապետյանը։ «Հիվանդությունների վերահսկման … Read more

Թուրքիայում սրճարանը տուգանվել է 8.50 դոլար արժողությամբ պաղպաղակի գնդիկ վաճառելու համար

Թուրքիայի առևտրի նախարարությունը տուգանել է Բոդրում թուրքական հանգստավայրի մի սրճարանի, որը սոցիալական ցանցերի ուշադրությունն էր գրավել մեկ գնդիկ պաղպաղակ 400 լիրայով (8.50 դոլար) վաճառելու համար: Նախարարության խոսնակ Բեքիր Կապլանի խոսքով՝ հաստատությունը խախտում է կանոնները։ Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել է սրճարանի կարճ տեսանյութը, որտեղ աշխատակիցները մեկ գնդիկ պաղպաղակի գինը նշում են 400 լիրա: Տեսանյութը նկարահանվել է … Read more

Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի կա։ Տեղում, շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի։ … Read more

Հնդկաստանն առաջին անգամ մասնավոր ընկերության ստեղծած ուղեծրային հրթիռ է արձակել

Հնդկաստանը հաջողությամբ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային հրթիռի առաջին արձակումը։ Այս մասին հայտնել է հրթիռը ստեղծած Skyroot Aerospace ընկերությունը։ Ընկերության տվյալներով՝ փորձնական թռիչքի ընթացքում հրթիռը հասել է ուղեծիր և մոտ 450 կմ բարձրության վրա ուղեծիր բաց թողել օգտակար բեռը։ Skyroot Aerospace-ը նշել է, որ այս հաջողությունից հետո Հնդկաստանը դարձել է աշխարհում երրորդ … Read more