Հնդկաստանն առաջին անգամ մասնավոր ընկերության ստեղծած ուղեծրային հրթիռ է արձակել

Հնդկաստանը հաջողությամբ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային հրթիռի առաջին արձակումը։ Այս մասին հայտնել է հրթիռը ստեղծած Skyroot Aerospace ընկերությունը։

Ընկերության տվյալներով՝ փորձնական թռիչքի ընթացքում հրթիռը հասել է ուղեծիր և մոտ 450 կմ բարձրության վրա ուղեծիր բաց թողել օգտակար բեռը։

Skyroot Aerospace-ը նշել է, որ այս հաջողությունից հետո Հնդկաստանը դարձել է աշխարհում երրորդ երկիրը, որն ունի մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղեծրային արձակումների հնարավորություն։

Leave a Comment