«Գագիկ Ծառուկյանը ու նրա տեսակի մյուս գործիչները տարիներ շարունակ ապականել են մեր երկրի քաղաքական դաշտը». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանը ու նրա տեսակի մյուս գործիչները, իսկ նրանք շատ են, տարիներ շարունակ ապականել են մեր երկրի քաղաքական դաշտը։ Նրանք չէին կարող ու չեն եղել քաղաքական մտքի կրողներ, նրանք չեն ունեցել քաղաքական կողմնորոշումներ, բայց իշխանության հետ ունեցած մտերմության հաշվին, բնականաբար, զարտուղի ճանապարհներով, հսկայական հարստություն են դիզել, ինչը քաղաքական դաշտում որոշիչ … Read more

NewsPress.am | Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

9 Հուլիս, 2026 20:36 Հասարակություն «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք՝ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Ովքե՞ր և ինչո՞ւ են մշտապես թիրախավորում Հանրապետականին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընդդիմադիր Հանրապետականը, անկախ իր ունեցած քաղաքական տարաձայնություններից, միշտ հանդես է եկել ընդդիմադիր դաշտում հնարավոր համախմբման, միմյանց դեմ հակաքարոզչության բացառման, մերկանտիլ շահերի չդրսևորման դիրքերից: Այս տարիներին, քիչ չեն եղել անհատներն ու լրատվամիջոցները, որոնք անգամ համատեղ պայքարի ամենաթեժ փուլերում, նույնիսկ պետության առջև ծառացած … Read more

Բարի կամքի և հույսի այս պաշարը լիովին սպառվել է. Լավրով

Մոսկվան այլևս չի հավատա, որ Արևմուտքը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցում, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Բարի կամքի և հույսի այս պաշարը լիովին սպառվել է», – ասել է նա Մոզամբիկի արտաքին գործերի նախարար Մարիա Լուկասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Լավրովը շեշտել է, որ Արևմուտքը, ձևացնելով, թե պատրաստ է երկխոսություն սկսել ուկրաինական ճգնաժամի շուրջ, անցել է … Read more

«Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով – 2 ամիս ժամկետով կալանավորվեց ԱԺ նախկին պատգամավո Արեգնազ Մանուկյանը (+ շփումների տոտա

Նեթանյահու. Իսրայելի բանակը կմնա Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար

Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) դուրս չեն գա անվտանգության գոտուց այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հրեական պետության հյուսիսում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արել է Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների ավարտական ​​​​արարողության ժամանակ։ «Մենք (Իսրայել – խմբ.) կմնանք Լիբանանի հարավում անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսային համայնքների անվտանգությունն ապահովելու համար», … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մամաս «Նիկոլ վարչապետ» չի ասել, ինձ աշխատանքից հանել են ընդդիմադիր լինելու համար»․ ֆելդշեր

Շտապ օգնության բուժակ (ֆելդշեր) Գոռ Ավրցյանն այցելել է ArmLur.am-ի խմբագրություն, ներկայացրել իր խնդիրը։ Նա պնդում է՝ քաղաքական հայացքների համար իրեն աշխատանքից ազատել են։ Նա նաեւ նշեց, որ եւս երկու հոգու ազատել են աշխատանքից՝ ընդդիմադիր հայացքներ ունենալու պատճառով։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․

«Կապրենք՝ կտեսնենք՝ ով` ում, ինչպես և ինչու». Նարեկ Կարապետյան

Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ազգային ժողովում հնարավոր աշխատանքը և հնարավոր բախումների մասին հայտարարությունները՝ նարեկ Կարապետյանը նշեց, որ քաղաքական պայքարը կարող է բարդ լինել. «Կապրենք՝ կտեսնենք՝ ով ում, ինչպես և ինչու»,- ասել է նա: «Մենք հակված ենք հանրային գլխավոր նպատակի իրագործմանը՝ փոփոխություններ բերելուն, ինչպես նաև մեր պայքարով մարդկանց կյանքը մշտական հիմունքներով բարելավելուն»: Մենք չենք ուզում փողոցային … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամուլից եմ տեղեկացել. Նարեկ Կարապետյանը` իր նկատմամբ սկսված քրեական վարույթի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր նկատմամբ սկսված քրեական վարույթին, ասել է, որ դրա մասին տեղեկացել է մամուլից։ «Տեղյակ չեմ ինչ գործի մասին է խոսքը, մամուլից եմ տեղեկացել։ Ընդհանրապես չգիտեմ ինչ է։ Որևէ կառույցից որևէ հրավեր չեմ ստացել, բոլոր երկրները հարցումներում պատասխանել են, որ իրենց երկրի քաղաքացի չեմ»,– ասել է … Read more

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարան) մերժել է Կանաչների կուսակցության բանաձևը, որը պահանջում էր զգալիորեն մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում՝ Taurus թևավոր հրթիռների տրամադրումը։ Խորհրդարանի կայքի համաձայն՝ բանաձևի օգտին քվեարկել է միայն 79 անդամ, դեմ՝ 510-ը, իսկ մեկը՝ ձեռնպահ։ Կանաչների կուսակցությունը, ի թիվս այլ բաների, պահանջել է, որ «ուկրաինական կողմի խնդրանքը՝ Բունդեսվերի պաշարներից Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, … Read more