Բարի կամքի և հույսի այս պաշարը լիովին սպառվել է. Լավրով

Մոսկվան այլևս չի հավատա, որ Արևմուտքը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցում, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Բարի կամքի և հույսի այս պաշարը լիովին սպառվել է», – ասել է նա Մոզամբիկի արտաքին գործերի նախարար Մարիա Լուկասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Լավրովը շեշտել է, որ Արևմուտքը, ձևացնելով, թե պատրաստ է երկխոսություն սկսել ուկրաինական ճգնաժամի շուրջ, անցել է Մոսկվային ուղղված բաց ուլտիմատումների։

Leave a Comment