
Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Ազգային ժողովում հնարավոր աշխատանքը և հնարավոր բախումների մասին հայտարարությունները՝ նարեկ Կարապետյանը նշեց, որ քաղաքական պայքարը կարող է բարդ լինել. «Կապրենք՝ կտեսնենք՝ ով ում, ինչպես և ինչու»,- ասել է նա:
«Մենք հակված ենք հանրային գլխավոր նպատակի իրագործմանը՝ փոփոխություններ բերելուն, ինչպես նաև մեր պայքարով մարդկանց կյանքը մշտական հիմունքներով բարելավելուն»: Մենք չենք ուզում փողոցային հայտարարություններ, որովհետև երեխաներ են նայում, ընտանիքի անդամներ: Սակայն մեր հանրության սպասելիքները, որոնք մենք պետք է արդարացնենք, դրանց համար պատրաստ ենք բավականին լայն ձևաչափերի»,- ասել է նա: