Սայաթ-Նովայի պողոտայում փոխվում է երթևեկության կազմակերպումը

Հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Կառավարությունն օտարման նոր որոշում է ընդունել

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին  ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևանի Դավթաշեն Հալաբյան փողոց 48 շենք, 43 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով։ Գույքի 1-ին աճուրդի վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի մարտի 3-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ … Read more

Հրահանգչական վարժանքի դասընթաց՝ բրիտանական ռազմական խորհրդատվական վարժական թիմի մասնակցությամբ

Հունիսի 29-ից հուլիսի 22-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Բրիտանական ռազմական խորհրդատվական վարժական թիմի մասնակցությամբ անցկացվել է հրահանգչական վարժանքի դասընթաց՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հրահանգիչների համար։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել հրահանգչի դերն ու նշանակությունը, ուսուցման մեթոդաբանությունը, սովորեցնել ժամանակակից հրահանգչական հմտություններ և այլն։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հանձնել են գործնական և տեսական ստուգարքներ, որոնց արդյունքում … Read more

Լույս աշխարհ է եկել Մաշ Իսրայելյանի երկրորդ երեխան․ հայտնի է սեռը

Երգչուհի Մաշ Իսրայելյանը և ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանը կրկին ծնողներ են դարձել։ Գարիկի հրապարկումից պարզ է դառնում, որ զույգը դուստր է ունեցել։ «Բարի գոլւստ, պապայի ծաղիկ»,-գրել է Գարիկը։ Ավելի վաղ Մաշը, խոսելով երկրորդ բալիկի սպասվող ծնունդի և իր զգացողությունների մասին, նշել էր․ «Հիմա անհամբեր սպասում ենք մեր ճուտիկին, ինձ մոտ էմոցիաները շատ խառն են, մտածում եմ՝ ինչպիսին … Read more

ՄԻՊ-ը հասցեավորել է Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ տեսակցությունն արգելված լինելու հարցը

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի  հանձնարարությամբ, ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 13-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Գուրգենի Մանուկյանի հետ: Արձանագրվել են նրա կողմից ներկայացված հանգամանքները, ուսումնասիրվել պահման պայմաններն ու … Read more

Կկարգավորվեն մանկատան շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել  մանկատների շրջանավարտներին և սաներին բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ավելացնել տրամադրվող ֆինանսական աջակցության չափը։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման շրջանակում շուրջ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի … Read more

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Հուլիսի 21-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Յասիր Նաքվիի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Առանձնանշվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հեռանկարային ուղղությունները և երկու երկրներում իրականացվող գործարար համաժողովներին և ոլորտային ցուցահանդեսներին մասնկացության խրախուսման կարևորությունը: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Մասնավորապես` Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Բորդոյից արևմուտք արագ տարածվող խոշոր անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հրդեհի տարածքն արդեն գերազանցել է 2 000 հեկտարը։ Հրդեհի օջախը գտնվում է Արկաշոնի ծոցի շրջանում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի հանգստավայրում, ուստի տարհանվածների մեծ մասը տեղական ճամբարներում հանգստացողներ են։ Կրակի դեմ պայքարում ներգրավված է շուրջ … Read more

Արդյո՞ք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայողի ձերբակալությունը և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը հերթական անգամ ցավով վեր հանեց հայկական բանակում առկա ամենացավոտ խնդիրներից մեկը՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Այս ողբերգությունը, ինչպես և նախորդները, խորը մտահոգության տեղիք է տալիս և պահանջում է համակարգային խորը վերլուծություն ու անհապաղ լուծումներ։ … Read more