
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել Բորդոյից արևմուտք արագ տարածվող խոշոր անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հրդեհի տարածքն արդեն գերազանցել է 2 000 հեկտարը։ Հրդեհի օջախը գտնվում է Արկաշոնի ծոցի շրջանում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի հանգստավայրում, ուստի տարհանվածների մեծ մասը տեղական ճամբարներում հանգստացողներ են։
Կրակի դեմ պայքարում ներգրավված է շուրջ 500 հրշեջ։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը։ Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ինչպես նշում է Reuters-ը, Եվրոպան շարունակում է բախվել ռեկորդային շոգի հետևանքներին։ Տարվա սկզբից ի վեր անտառային հրդեհները մայրցամաքում ոչնչացրել են ավելի մեծ տարածքներ, քան միջին հաշվով մեկ տարվա ընթացքում՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում։