«Ինչի համար երդվել եք, տապալել եք․ գնում եք նույնը երդվելո՞ւ»․ Սևակ Հակոբյան

«Սուտ երդում՝ 8 տարի նույն դասարանում մնացածներից»․ լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանն այսպես է վերնագրել «Կարճ ասած»-ի հերթական հաղորդաշարը․ «Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաժանեց պատգամավորական մանդատները․ օգոստոսի 2-ին խորհրդարանը ստանձնելու է լիազորությունները, որից հետո կձևավորվի նոր կառավարություն, և սա կլինի Հայաստանի պատմության երբևէ եղած ամենաոչ լեգիտիմ իշխանությունը։ ՔՊ-ն այդպես էլ չիմացավ, թե իրականում քանի հատ … Read more

Առինջի 3.5 հա հողամասի ինքնակամ կառույցները բարձր լարման գծերի տակ են. ՔԿ-ն պարզաբանում է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2026 թվականի հունիսի 10-ին: Համաձայն փորձագետի եզրակացության՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված … Read more

Սփյուռքի Ազգային Զորաշարժի Խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են առաջիկա ռազմավարական քայլերը

Կայացել է Սփյուռքի Ազգային Զորաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը, որից հետո Համադրող կազմը հանդես է եկել հայտարարությամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․ «2026 թվականի հուլիսի 18-ին Սփյուռքի Զորաշարժի Խորհրդաժողովի Համադրող կազմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Փարիզում 2026 թվականի ապրիլի 11-12-ին գումարված խորհրդաժողովին հաջորդող առցանց նիստը, որը համախմբեց խորհրդաժողովի մասնակիցներին՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքի 25 տարբեր երկրներից։ Ժողովը գումարվեց … Read more

Անտառային հրդեհներ Եվրոպայում. Ֆրանսիայում տարհանվել է 12 հազար մարդ, կան զոհեր Իտալիայում

Եվրոպայի հարավում շարունակվող անտառային խոշոր հրդեհների հետևանքով իրավիճակը մնում է ծայրահեղ լարված։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Ակվիտանիա մարզի Ժիրոնդ դեպարտամենտում, կրակն արդեն ոչնչացրել է 2 հազար հեկտար հողատարածք։ Առավել շատ տուժել է Բորդոյի մոտ գտնվող Լե-Պորժ ափամերձ համայնքը, որտեղ երկինքը կրակի պատճառով դարձել է նարնջագույն:  Տարածաշրջանում հայտարարվել է կարմիր վտանգի մակարդակ, փակվել են բաց անտառային գոտիների հանգստի … Read more

Իսպանիայում շոգի պատճառով հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր մակարդակ

Իսպանիայի Ազգային օդերևութաբանական գործակալությունը (Aemet) խիստ եղանակային նախազգուշացում է տարածել բազմաթիվ շրջանների համար՝ ծայրահեղ շոգի պատճառով։ Երկրի արևելքում ուժի մեջ է մտել եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։ Դա ներառում է Վալենսիա, Մուրսիա և Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքների տարածքները։ Այնտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել 42-44°C-ը։ Ավելին, հրդեհների վտանգը մնում է չափազանց բարձր գրեթե ամբողջ երկրում։

Մանկատան շրջանավարտների բնակարանային աջակցությունը կհասնի 8․7 մլն դրամի

23 հուլիսի 2026 – 17:14 AMT PanARMENIAN.Net – Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները: Կառավարության որոշմամբ մանկատան շրջանավարտներին և սաներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի արժեքը 6․3 մլն դրամից հասցվելու է 8․7 մլն դրամի։ Միաժամանակ երկարաձգվելու է 21 շահառուի բնակարան ձեռք բերելու և ծրագրից օգտվելու համար սահմանված ժամկետը։ Հաշվի է առնվել, որ Հայաստանում բնակելի անշարժ … Read more

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան միջուկային համագործակցության մասին համաձայնագիր են կնքել

Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան ստորագրել են միջուկային համագործակցության մասին համաձայնագիր, որը թագավորությանը թույլ կտա զարգացնել խաղաղ միջուկային ծրագիր: Թրամփի վարչակազմը չի հրապարակել համաձայնագրի մանրամասները, սակայն նշվում է, որ այն կարող է Սաուդյան Արաբիային հնարավորություն տալ ստեղծելու ուրանի հարստացման համալիր։ Համաձայնագրից զատ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բին Սալմանը պաշտոնապես … Read more

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Մասնավորապես` Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: … Read more

«Եթե ՔՊ-ն ասում է, որ մենք չենք կարող խորհրդարանում իրենց նեղություն տալ՝ ինչո՞ւ են այդքան խառնվել»․ Գառնիկ Դավթյան

«Եթե ՔՊ-ն ասում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը որևէ կերպ չի կարող խորհրդարանում իրենց նեղություն տալ՝ իրենց անակնկալներ են սպասվում և, եթե այդպես է՝ ինչու են այդքան խառնվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գառնիկ Դավթյանը՝ խոսելով Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործից։ «Սա անգամ ծիծաղելու մեղադրանք չէ։ Այդ քրեական գործն ունի հստակ քաղաքական … Read more

Առինջի 3.5 հա հողամասի որոշ կառույցներ կնիքվել են, դրանք գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2026 թվականի հունիսի 10-ին:  «Համաձայն փորձագետի եզրակացության՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության … Read more