Յայտարարութիւններ ( Յուլիս 23 2026)

ՍՏԱՑԱՆՔ «ՍՈՒՐԻԱՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ» (1912-2026) Հեղինակ` ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ Հրատարակուած է Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան հիմնարկի գիտական խորհուրդին որոշումով Խմբագիր` ԱԼՊԵՐԹ ԽԱՌԱՏԵԱՆ Երեւան, 2026 ————————————– Կ՛ՈՒԶՈՒԻ Վարպետ ոսկերիչ (սէտէքէր) եւ Մաթրիքսի վրայ աշխատող Պաշտօնեայ: Դիմել` հեռ. 01-268478 կամ 03-207772 թիւերուն:    

Սա իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է․ Արամ Վարդևանյան – Live News

Աբսուրդային մեղադրանք է առաջադրվել Նարեկ Կարապետյանին, կարևոր է, որ կալանավորման հարց չառաջացավ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Խոսում ենք ընդհանրապես իրավաբանության հետ կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին։ Այստեղ կարևոր փաստը, որ արձանագրենք այն է, որ ինչպես երեկ ներկայացրել էինք կալանավորման հարց ընդհանրապես այլևս չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ Կենտրոնական … Read more

«Շահի դիմաց եթե չկա շահ, ուրեմն չկա դաշնակցություն»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեր հիասթափությունների պատճառն այն է, որ միջազգային հարաբերություններում բարոյականություն եք ուզում տեսնել, այնինչ Հայոց մի քանի հազարամյա պատմությունը պետք է սովորեցներ, որ անկարելի է բարոյականություն փնտրել այնտեղ, որտեղ շահն է խոսում։ Պետության շահը, ազգային շահը միջազգային հարաբերությունների շարժիչն է, և դա երբեք չի փոխվելու։Ավելի մեծ մանկամտություն է հավատալը, թե որևէ … Read more

Ռուբեն Ռուբինյանը պարգևավճարներ է բաշխել ԱԺ աշխատակիցներին

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող և ԱԺ հաջորդ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ-ի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխելու պատգամավորների, ԱԺ պետական ծառայողների և աշխատողների միջև։ Այս կարգադրությունը Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է հուլիսի 21-ին, սակայն ԱԺ պաշտոնական կայքում այն հայտնվել է երեկ՝ հուլիսի 23-ին։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ … Read more

Երևանում հիմնանորոգված հերթական մանկապարտեզը. հարմարավետ պայմաններ՝ ավելի քան 250 երեխայի համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։ Այստեղ 7-ի փոխարեն ձևավորվել է 10 խումբ:Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. … Read more

ԱՄՆ-ը B-1 ռազմավարական ռմբակոծիչ է կիրառել Իրանի դեմ – Live News

ԱՄՆ ԶՈՒ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախներին հարվածելու համար կիրառել է B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ Իրանի հետ 12 օր առաջ վերսկսված ռազմական գործողություններից հետո օգտագործվել է այս տեսակի ավիացիան։ B-1-ը կարող է կրել մինչև երկու տասնյակ 2000 ֆունտանոց ռումբ կամ տասնյակ թևավոր հրթիռներ, … Read more

Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են մորը և մшրմնը թաքցրել հողաշերտի տակ․ ինչ է կատարվել հուլիսի 22-ին

Armlur.am-ը գրում է. Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։ Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ շենքի բակի խաղատուն և քրեական ենթամշակույթ

ArmLur.am-ին բառացիկ տեղեկությունների համաձայն՝ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։ Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով և, դեռ ավելին, ձերբակալումը պայմանավորված … Read more

Ռուբիոն ասել է, որ Իրանին հասցվող վնասը կաճի ամեն օր, մինչև համաձայնագիր չկնքվի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մինչև Իրանը չհամաձայնի Միացյալ Նահանգների հետ գործարքի, Իսլամական Հանրապետությանը հասցվող վնասը կմեծանա օրեցօր։ «Կարծես թե նրանք (իրանցիները – խմբ.) պատրաստ չեն գործարքի։ Այսպիսով, նրանք կշարունակեն վճարել գինը, և ամեն գիշեր այդ գինը ավելի ու ավելի բարձր կդառնա։ Հնարավոր է՝ մի քանի օրից նրանք պատրաստ լինեն գործարք կնքելու», – … Read more