Երևանում հիմնանորոգված հերթական մանկապարտեզը. հարմարավետ պայմաններ՝ ավելի քան 250 երեխայի համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ է հիմնանորոգվել։ Այստեղ 7-ի փոխարեն ձևավորվել է 10 խումբ:
Անվտանգ, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել ավելի քան 250 երեխայի համար:

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ հ. 77 մանկապարտեզում գործարկվել է «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ»՝ անհրաժեշտ կահավորանքով:

Հաստատությունը լիովին համալրված է նոր գույքով և դիդակտիկ պարագաներով:

Քաղաքապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգ անցկացնելու նպատակով և կանաչապատել բակային հատվածը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment