Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենային

Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի մերձակայքում հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեի» քաղաքացիական պաշտպանության ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի բուժաշխատող. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։ «Նաբաթիե ալ-Ֆաուկա և Դար ալ-Մուալիմին թաղամասի միջև ընկած ճանապարհին հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեին» պատկանող քաղաքացիական պաշտպանության մեքենա։ Փրկարարների … Read more

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սահմանափակող բանաձև է ընդունել Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական լիազորությունների վերաբերյալ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի նկատմամբ իրավասությունների վերաբերյալ բանաձև, որի նպատակն է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնելու իրավասությունները: Փաստաթղթի ընդունմանը կողմ է արտահայտվել 214 պատգամավոր, իսկ դեմ՝ 208-ը: CNN-ի փոխանցմամբ՝ հանրապետական չորս կոնգրեսական նույնպես քվեարկել է օրինագծի օգտին: Հատկանշական է, որ անգամ Սենատի կողմից հաստատվելու պարագայում այս … Read more

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող — MediaNews

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Մասնակիցները մրցել են դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Քրեական ենթամշակույթ և «տղայական» բարքեր բանակում․ 1 զոհ, 2 կալանավորված

ՀՀ ԶՈւ-ում հերթական մահվան դեպքը կրկին թեժացրել է քննարկումը  բանակում ոչ մարտական պայմաններում զոհեր ունենալու մասին։ Թեև 2026-ին հայ-ադրբեջանական սահմանին որևէ զոհ չի գրանցվել, բայց տարվա 7 ամիսների ընթացքում պաշտոնապես հաղորդվել է 8 զինծառայողի մահվան մասին: Բանակում մահվան վերջին դեպքը արձանագրվել է հուլիսի 21-ին։ 20-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով նրա երկու համածառայակիցների նկատմամբ քրեական … Read more

Պետական գույքը կվաճառվի էլեկտրոնային աճուրդով․ մեկնարկային գինը՝ 315,8 մլն դրամ

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևանի Դավթաշեն Հալաբյան փողոց 48 շենք, 43 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը օտարել էլեկտրոնային աճուրդով։ Գույքի 1-ին աճուրդի վաճառքի մեկնարկային գինը կսահմանվի մարտի 3-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի … Read more

Իշխանությունը տարիներ շարունակ տնտեսությունը թողել է մեկ շուկայից կախվածության մեջ

23.07.2026 | 19:43 Հայկական ձկնամթերքի համար ռուսական շուկան փակվեց երկու փուլով։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» փաստացի դադարեցրեց հայկական ընկերությունների կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական հավաստագրումը՝ բացառություն թողնելով երկու ընկերության համար՝ ուժեղացված լաբորատոր վերահսկողությամբ։ Հունիսի 26-ին կասեցվեց նաև «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերությունների արտադրանքի հավաստագրումը։ Այսպիսով՝ ռուսական շուկան փակվեց հայկական բոլոր ձկնարտադրողների առջև։ Դեռ հունիսի 16-ին ՀՀ էկոնոմիկայի … Read more

Արջը բարձրացել է էլեկտրահաղորդման գծի սյան վրա և դարձել համացանցի աստղ․ ի՞նչ է տեղի ունեցել հետո (ՎԻԴԵՈ)

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Life » Արջը բարձրացել է էլեկտրահաղորդման գծի սյան վրա և դարձել համացանցի աստղ․ ի՞նչ է տեղի ունեցել հետո (ՎԻԴԵՈ) Արջը բարձրացել էր այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում. վերջաբանը ցնցել է շատերին․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արջը, որը մագլցել էր Նյու Մեքսիկոյի գյուղական բնակավայրում գտնվող էլեկտրահաղորդման գծի հենասյան գագաթը, դարձել է վիրուսային … Read more

Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության

Վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ հրավիրել են ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Իվետա Տոնոյանը։ Հարկ է հիշեցնել, որ հուլիսի 6-ին վաղ առավոտյան խուզարկություններ էին անցկացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ Գագիկ … Read more

Եվրոպական շուկան՝ Հայաստանի համար․ Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնման և խորացման հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի համար եվրոպական շուկայի … Read more

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում․ Ազիզյան

Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում հուլիսի 23-ին 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ՝ 906մմ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Տեղումները Հնդկաստանի, մասնավորապես Գուջարաթ նահանգում, ջրհեղեղների պատճառեն դարձել։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ