Իշխանությունը 25-օրյա վարժական հավաքները դիտարկում է որպես պատիժ – Նորություններ 01.07.2026

25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին։  Ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։ Ե՛վ մարդկանց ժամանակն են անիմաստ խլում, և՛ պետության ռեսուրսներն են վատնում։ Իրենց համար առաջնահերթն այն է, … Read more

Խամենեիի մեկ խոսքի պատճառով Իրանում պառակտում է սկսվել

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի «սկզբունքորեն» կամ «ըստ էության» նշանակող արտահայտությունը տարակարծություններ է առաջացրել երկրի իշխանական համակարգում՝ ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ նրա դիրքորոշման վերաբերյալ։ Այս տեղեկությունը հրապարակել է Թե Թելեգրաֆ-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաների շրջանում ունեցած սեփական աղբյուրներին։ Միացյալ Նահանգների հետ հուշագրի կնքմանը համաձայնելիս Խամենեին նշել է, թե ինքը «սկզբունքորեն այլ կարծիքի էր»։  Իրանցի բարձրաստիճան … Read more

Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը հունիսի 22-28-ը. «Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը լրիվ հասունացել է, շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը և բերքահավաքը։ Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը, դիտվել է ծխախոտի տերևների տեխնիկական հասունացում։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է ծաղկման փուլում, … Read more

Քոչարյանն ընտրություններում ընդդիմության պարտության հարցում մեղադրում է Սամվել Կարապետյանին

Օրերս իր մերձավոր թիմակիցների հետ քննարկումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ընտրությունների արդյունքին ու ստեղծված ներքաղաքական իրավիճակին։  Մեր աղբյուրների փոխանցմամբ  Քոչարյանը ընտրություններում ընդդիմության ջախջախիչ պարտության հարցում մեղադրել է Սամվել Կարապետյանին։ «Էնքան դեբիլ-դեբիլ դուրս տվեց, խայտառակ արեց ընդդիմությանը, մարդիկ հիասթափվեցին»,- ասել է Քոչարյանը։ Քոչարյանի կարծիքով ընդդիմության պարտության պատճառներից մեկը նաև Կարապետյանի թիմն է։ «Անցած ճանապարհ, կենսագրություն … Read more

ՆԱՏՕ-ն պահպանում է Ամերիկայի անվտանգությունը, ասում է նախկին ղեկավարը •

WELT-ին տված հարցազրույցում նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացատրում է, թե ինչպես է նա դիտարկում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև եղած տարաձայնությունները և ինչը կարող է լինել Դոնալդ Թրամփին թիմում պահելու բանալին։ ՕՍԼՈ – ՆԱՏՕ-ի առաջնորդները հաջորդ շաբաթ հանդիպում են Անկարայում, և դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նրանց համար ուղերձ ունի. ցույց տվեք Դոնալդ Թրամփին, … Read more

11:00 Լուրերը մեկ տողով. Այսօրվանից մի շարք ՀՀ օրենքների փոփոխություններ, Anthropic-ի վերադարձը ԱԲ տիրույթ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. ·  Հայաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Արցախից տեղահանվածների բնակապահովմանը, բանկային անվտանգության նոր «Ստոպ» գործիքին, անապահովության գնահատման համակարգին, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն ու հարկային խստացումներին: ·  ՀՀ Սահմանադրական դատարանում ընթանում է ընդդիմության բողոքների քննության եզրափակիչ ելույթների փուլը, որտեղ կողմերը … Read more

Ավիաընկերությունները ֆոն դեր Լայենին խնդրել են մեղմացնել սահմանային ստուգումները

Եվրոպական օդանավակայանների և ավիաընկերությունների ներկայացուցիչները կոչ են արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին քննարկել ուղևորափոխադրումների ակտիվ ժամանակահատվածներում ելումուտի համակարգի ստուգումների ժամանակավոր դադարեցման հարցը, հաղորդում է Financial Times (FT)-ը։ Ըստ թերթի՝ համապատասխան նամակն ուղարկվել է ACI Europe-ի, Եվրոպական օդանավակայանների ասոցիացիայի, «Եվրոպայի ավիաընկերություններ» կազմակերպության և Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի կողմից։ Նրանք զգուշացրել են, որ ամառային զբոսաշրջային … Read more

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Այցի շրջանակում Սուլխան Թամազաշվիլին շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։ Օպերատիվ կառավարման կենտրոնում Վրաստանի … Read more

Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով

Վեցերորդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։  ԿԸՀ նախագահը անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից երեկ արված դիտարկմանը, հերքեց ընտրողների թվի տարբերությունը։ Հիշեցնենք, որ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ … Read more

Դանիել Դանիելյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Վարչապետի որոշումներից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իշխանությունները … Read more