Հուլիսին ցիկլոնային գործունեությունը զգալիորեն նվազում է

1 հուլիսի 2026 – 12:44 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում հուլիսը համարվում է ամռան ամենաշոգ ամիսներից մեկը՝ ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում զգալիորեն նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալիորեն նվազում է տեղումների քանակը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես … Read more

Շուրջ 30 մլն դրամի վնաս․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորակոչից խուսափելու սխեմաների դեմ նոր օրենք է առաջարկվում

Մենք զորակոչ ենք կորցնում առողջական կեղծ թղթերով ազատվողների պատճառով, օրենքը գալու է, սրա դիմացը առնելու ենք: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «2022 թվականի դրությամբ զորակոչի մոտ 69 տոկոսը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, նրանց գերակշիռ մասը ազատվել են առողջական խնդիրներով … Read more

Դատախազությունը նշում է իր հիմնադրման 108-ամյակը. Աննա Վարդապետյանը ուղերձ է հղել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղերձը՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ դատախազներ, Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, Շնորհավորում եմ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Ավելի քան մեկ հարյուրամյակ այս օրը դատախազի … Read more

ԱՄՆ-ում դրական են գնահատել Կուշների և Ուիթքոֆի՝ Իրանի շուրջ բանակցությունները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Կուշները, Դոհայում տարածաշրջանի առաջնորդների հետ դրական բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Վերջինիս խոսքով՝ հանդիպումների ընթացքում կողմերը «դրական քննարկումներ» են ունեցել տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Աղբյուրը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական մակարդակով … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կան դեպքեր, երբ կեղծ փաստաթղթերով ազատվում են զինվորական ծառայությունից. Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյանի փոխանցմամբ՝ ներկայումս իրավապահ համակարգը չունի որևէ գործիքակազմ՝ կեղծ փաստաթղթերով զինծառայությունից ազատված և փորձաքննությունից հրաժարվող քաղաքացիներին հետազոտության հարկադրելու համար: Ըստ պատգամավորի՝ լինում են դեպքեր, երբ իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ այս կամ այն անձը կեղծ թղթերով ազատվել է զինվորական ծառայությունից։ Նման դեպքերում հարուցվում է վարույթ, և քաղաքացուն առաջարկվում է անցնել … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 1-6-ը

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ … Read more

Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր «Gepard Express»-ի հետ, կրկին զբոսաշրջային գնացք կգործարկի։  Ուղևորությունը կանցկացվի հուլիսի 4-12-ը, շուրջ 200 զբոսաշրջիկներ (հիմնականում Չեխիայից) կուղևորվեն Երևան-Վանաձոր-Այրում-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղով։ Նրանք 8 օր կապրեն ՀԿԵ ընկերության նոր և ժամանակակից վագոններում, կայցելեն զբոսաշրջային վայրեր, կծանոթանան Հայաստանին և Վրաստանին ՀԿԵ … Read more

Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը

Էստոնիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքները միջազգային գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի՝ դեպի միջազգային, այդ թվում՝ ԵՄ շուկաներ արտահանման ուղղությունների զարգացման և այդ շուկաներում ներկայացվածության խթանման ուղղությամբ։  «Այդ նպատակով հուլիսի 3–4-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում՝ Kultuurikatel մշակութային կենտրոնում, կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը, որին … Read more