«Եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, ապա պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են Ընտրական օրենսգրքով». Լիպարիտ Դրմեյան
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը Սահմանադրական դատարանում հանդես եկավ եզրափակիչ խոսքով: Նա անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծախսերին: Նշեց, որ իշխող կուսակցությունն ամբողջությամբ չի հայտարարագրել ծախսերը, հակառակ դեպքում այն գերազանցելու էր օրենքով նախատեսված առավելագույն չափը և ունենալու էր իրավական հետևանքներ: Ըստ Լիպարիտ Դրմեյանի՝ եթե ամեն ինչ հայտարարագրվեր, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա … Read more