Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին … Read more

Սյունիքը՝ դասական երաժշտության համաշխարհային կենտրոն. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուր. «Կապան Ֆեստ»-ի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյան: Թեման. 2026 թվականի ամռանը Սյունիքը կրկին կդառնա դասական երաժշտության համաշխարհային կենտրոն։ «Կապան Ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնը, որն անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ, 10 օր շարունակ Կապանը կվերածի կենդանի երաժշտության, ստեղծագործական երկխոսության և միջազգային մշակութային համագործակցության հարթակի։ Փառատոնին կմասնակցեն աշխարհահռչակ երաժիշտներ, դիրիժորներ … Read more

Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում: Լրատվամիջոցի տեղեկություններով այդ պաշտոնի համար առաջադրվել է նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Թե ով կընտրվի այդ պաշտոնում, պարզ կդառնա վաղը՝ ՔՊ վարչության նիստում:

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 1-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 1-ի 08։00-ի դրությամբ կազմել է 18․3 °C։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խնդրել եմ, ասել եմ՝ մեռնեմ ջանիդ, նախարար ջան, շտաբի պետ ջան. Հայկ Սարգսյան

Զինծառայողների ծնողները դիմել են ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ ահազանգելով, որ այս շոգին զինվորը շաբաթը մեկ է լողանում։ Պատգամավորի խոսքով՝  դեպքը Մեղրիի զորամասի հետ է կապված։ Սարգսյանն ասաց, որ 2024 թվականից այս հարցով բազմաթիվ անգամներ դիմել է ՊՆ-ին։ «Խնդրել եմ, ասել եմ՝ մեռնեմ ջանիդ, նախարար ջան, շտաբի պետ ջան… հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ՝ հաշվի … Read more

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:   «Սիրելի´ հայրենակիցներ, կուսակցական գործընկերներ, առաջադրվել եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու:  Կառավարող թիմի վարչության անդամ լինելը Հայաստանի Հանրապետության առաջ ստանձնածս անվերապահ ծառայությունն էլ ավելի ամբողջական կդարձնի: Սիրում եմ … Read more

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով … Read more

Արտասահմանյան բեռնատար նավը Հորմուզում հայտնվել է ծանծաղուտում և խրվել

Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ արտասահմանյան կոնտեյներատորային մի նավ Հորմուզի նեղուցում հայտնվել է ծանծաղուտում և խրվել այն բանից հետո, երբ դուրս է եկել Իրանի իշխանությունների նշած նավագնացության երթուղուց։ Թե որ երկրի դրոշի ներքո է երթևեկում տվյալ նավը, չի նշվում։ Իրանական լրատվամիջոցները հիշեցնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախազգուշացումը, որ նավերը պետք է անցնեն միայն … Read more

Օտոպլաստիկա՝ ականջների պլաստիկ վիրահատություն. «Ես առողջ եմ»

Հաղորդում՝ «Ես առողջ եմ»: Հաղորդավար և հեղինակ՝ Լուսի Քոչարյան: Հյուր՝ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Օթարյան: Թեման՝ «Օտոպլաստիկա՝ ականջների պլաստիկ վիրահատություն»: Ի՞նչ խնդիրներ է լուծում, Որո՞նք են տարիքային սահմանափակումները, Ինչպիսի՞ն է հետվիրահատական շրջանը:

ՌԴ-ն ժամանակավորապես դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանային երկաթուղային անցակետերի աշխատանքը

Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ից ժամանակավորապես դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանին գտնվող երկաթուղային անցակետերով երթևեկությունը։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։ Որոշման պատճառների մասին չի հաղորդվում, սահմանափակումների ժամկետները նույնպես չեն նշվում։ «2026 թվականի հուլիսի 1-ից ժամանակավորապես դադարեցնել անձանց, տրանսպորտային միջոցների, ապրանքների և բեռների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի առանձին հատվածներում գտնվող՝ հավելվածով … Read more