Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը

2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը, ըստ ՌԴ ՊՆ տվյալների, խոցել են առնվազն 63 933 ուկրաինական անօդաչու թռչող սարք:  Հարձակումների ինտենսիվությունը կտրուկ աճել է գարնան վերջին և ամռան սկզբին. միայն մայիս և հունիս ամիսներին ոչնչացվել է ավելի քան 32 հազար դրոն: Օրական միջին հաշվարկով խոցվել է 223 սարք, իսկ ամենաշատ թիրախավորված … Read more

Խուդաթյան Դավոն «կռուտոյ» է ձևացել

Հ1-ի Պետիկի եթերում հյուրընկալված Խուդաթյան Դավոն հայտարարել է, թե իրենց համար լրիվ մեկ է, թե ընդդիմությունը կվերցնի մանդատները, թե ոչ, քանի որ իրենք սպասարկում են Հայաստանի խաղաղության հարատևության օրակարգը, ինչը մեծ հաշվով կախված չէ  նրանից, թե ընդդիմությունն ինչ կանի: Դավոն երկու բան է արել՝ նախ՝ ներքին լսարանի մոտ փորձել է ստեղծել «կռուտոյի» տպավորություն, ապա՝ դրսին … Read more

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Հայկ Ստեփանյանը ՄԻՊ ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն բարձրաձայնել է երեխաների տեսակցության … Read more

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից: Կարգավորումը միտված է՝ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը … Read more

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում

1 հուլիսի 2026 – 13:18 AMT PanARMENIAN.Net – ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանը։ Նա ինքն է հայտնել այդ մասին, հայտնում է Aysor.am-ը: Հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար: Օրեր առաջ էլ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն … Read more

Փաշինյան. ՀՀ-ն մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը

1 հուլիսի 2026 – 13:16 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ նշելով, որ ՀՀ-ն մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին Կանադայի օրվա առիթով։ Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ Երևանում ընթացիկ տարվա … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեռնե՛մ ջանիդ, նախարա՛ր ջան, նենց արեք, որ զինվորներն ամեն օր լողանան. Հայկ Սարգսյան

Մեռնե՛մ ջանիդ, նախարա՛ր ջան, նենց արեք, որ զինվորներն ամեն օր լողանան։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում․ 

«Այնպես արեք, որ զորքն ամեն օր լողանա». ծնողները դիմել են Հայկ Սարգսյանին՝ այս շոգին զինվորը շաբաթը մեկ է լողանում

Զինծառայողների ծնողները դիմել են ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ ահազանգելով, որ այս շոգին զինվորը շաբաթը մեկ է լողանում։ Պատգամավորի խոսքով՝  դեպքը Մեղրիի զորամասի հետ է կապված։ Սարգսյանն ասաց, որ 2024 թվականից այս հարցով բազմաթիվ անգամներ դիմել է ՊՆ-ին։ «Խնդրել եմ, ասել եմ՝ մեռնեմ ջանիդ, նախարար ջան, շտաբի պետ ջան… հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ՝ հաշվի … Read more

Եթե պետական բյուջեից ֆինանսավորվեին ու Դիսնեյլենդից՝ Միկի Մաուսին տշեին, «Բոլորին դեմ եմ-ը» ավելի շատ ձայն կհավաքեր

Սահմանադրական դատարանում շարունակվում է գործի եզրափակիչ ելույթների փուլը։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ընտրական գործընթացներին ու իրականացված ակցիաներին:  Փաստաբան Տաթևիկ Սողոյանը, խոսելով ընտրական վարքագծի մասին, նշել է, որ ընտրողը «զոմբի չէ» և ունի զգացմունքներ, որոնք կարող են ազդել նրա որոշումների վրա։  Ելույթների ընթացքում Հովհաննես Խուդոյանը հիշատակել է նաև նախկին « Բոլորին դեմ եմ»  կուսակցության … Read more

Ուկրաինան IMO-ին առաջարկել է ռուսական «ստվերային նավատորմը» ռազմական թիրախ ճանաչել․ FT

Ուկրաինան դիմել է Ծովագնացության միջազգային կազմակերպությանը (IMO)՝ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նավերն օրինական ռազմական թիրախներ ճանաչելու համար, հաղորդում է The Financial Times-ը։ ՄԱԿ-ի մաս կազմող IMO-ին հունիսի 26-ին համապատասխան նամակ է գրել Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։ Նամակում նշվում է, որ ռուսական լցանավերը «կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի Դաշնության բյուջետային եկամուտների գեներացման և նրա ռազմական ջանքերն ընդլայնելու համար»։ … Read more