2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը, ըստ ՌԴ ՊՆ տվյալների, խոցել են առնվազն 63 933 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Հարձակումների ինտենսիվությունը կտրուկ աճել է գարնան վերջին և ամռան սկզբին. միայն մայիս և հունիս ամիսներին ոչնչացվել է ավելի քան 32 հազար դրոն: Օրական միջին հաշվարկով խոցվել է 223 սարք, իսկ ամենաշատ թիրախավորված շրջանները եղել են Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի մարզերը և Ղրիմը:
