1 հուլիսի 2026 – 13:18 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է ՔՊ պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանը։ Նա ինքն է հայտնել այդ մասին, հայտնում է Aysor.am-ը:
Հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ նիստ կանի և կընտրի խմբակցության ղեկավար:
Օրեր առաջ էլ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում՝ հունիսի 25-ին, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահիթեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: