Հայաստանն ու Ղազախստանը միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների կառուցման համար – Նորություններ 01.07.2026

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Փաստաթղթով հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի … Read more

ՔՊ-ն պաշտոններ է բաժանում՝ մինչև ՍԴ-ի որոշումը. Անուշ Միրզոյան • Tribune.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Միրզոյանը գրել է. ՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Դուք ինչպե՞ս եք պաշտոն բաժանում, գուցե լինի է ընտրությունների երկրո՞րդ փուլ։ Ինչո՞ւ եք շտապում։ Ինչո՞ւ եք շտապել Ռուբեն Ռուբինյանին կարգել ԱԺ նախագահ, ես հարց ունեմ. Ռուբեն Ռուբինյանն իր ուսանողական տարիներին ի՞նչ գործունեությամբ է … Read more

ԶԼՄ․ ՀՀ որոշ բանկեր դադարեցրել են ռուսական ռուբլով կանխիկ գործարքները

1 հուլիսի 2026 – 15:48 AMT PanARMENIAN.Net – ԵԱՏՄ երկրների, այդ թվում ՀՀ-ի, բանկերը հունիս ամսից սկսել են խստացնել կանխիկ ռուսական ռուբլու հաշիվներին մուտքագրման պայմանները։ Պատճառը կանխիկ ռուսական արժույթի ավելցուկն է, որի օգտագործումը հաշվարկներում դժվարացել է, իսկ սպասարկումը դարձել է թանկ, գրում է ՌԲԿ: FTL Advisers-ի բանկերի հետ աշխատանքի ուղղության ղեկավար Օլգա Բուրցևայի խոսքով՝ Հայաստանի … Read more

Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան

  ՀՀ Սահմանադրական դատարանում 6-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ ՍԴ այսօրվա նիստում դիմող և պատասխանող կողմերը ներկայացնում են ամփոփիչ ելույթները, որից հետո դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ։ Վերջնական որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» … Read more

Ինչպես է տեխնոլոգիական կարգապահությունը փոխարինում գների աճի նկատմամբ լավատեսությանը – Նորություններ 01.07.2026

2026 թվականի կեսերին բիթքոյնի մայնինգի ոլորտը մտել է խորը վերափոխման փուլ, երբ ակտիվների կուտակման ավանդական ռազմավարությունները բախվել են խիստ տնտեսական իրականությանը։ Բիթքոյնի գնի՝ տարվա առավելագույն ցուցանիշներից ավելի քան երեսուն տոկոսով հետևողական անկումը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք վերլուծաբանները բնութագրում են որպես գոյատևման փորձություն մասնավոր հատվածի համար։ Այս նոր իրականության մեջ բորսայական գների նկատմամբ ավանդական ուշադրությունը … Read more

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով՝ … Read more

Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուին՝ քննարկելու «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր։    Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի … Read more

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել Դոհայում

Դոհայում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ, որոնք կազմակերպվել են Կատարի միջնորդությամբ։ Այս մասին հայտնել է «Al Arabiya»՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրի՝ ամերիկյան պատվիրակությունն արդեն սկսել է խորհրդակցություններ Կատարի ներկայացուցիչների հետ։ «Reuters»-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի շփումները շարունակվում են էմիրության մայրաքաղաքում երեքշաբթի … Read more

«Հուլիսի 3-8-ը շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին» գրառմամբ։ «Մենք գտնվում ենք հարավարևամտյան տաք հոսանքների ազդեցության գոտում, որոնք կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, … Read more