ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները անուղղակի բանակցություններ են սկսել Դոհայում

Դոհայում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ, որոնք կազմակերպվել են Կատարի միջնորդությամբ։ Այս մասին հայտնել է «Al Arabiya»՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան պատվիրակությունն արդեն սկսել է խորհրդակցություններ Կատարի ներկայացուցիչների հետ։

«Reuters»-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի շփումները շարունակվում են էմիրության մայրաքաղաքում երեքշաբթի երեկոյից ի վեր։ Ըստ աղբյուրի՝ իրանական կողմը հանդիպումներ է ունեցել Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների հետ, որոնք այնուհետև տեղեկատվությունը փոխանցել են ամերիկյան պատվիրակությանը։

Աղբյուրը պարզաբանել է, որ անուղղակի բանակցությունները շարունակվել են չորեքշաբթի օրը, որի հիմնական թեման է եղել «Իրանի սառեցված ակտիվները և Հորմուզի նեղուցը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել ամերիկյան կողմի հետ։ Խորհրդակցություններին Վաշինգտոնը ներկայացնում են նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Սակայն, ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարիի, Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ուղղակի բանակցություններ չեն նախատեսվում։

Leave a Comment