Ռաիսա Մկրտչյանի լուսավոր հիշատակին. «Կենդանի ձայնադարան»

Երբ պատրաստվում էր «Կենդանի ձայնադարան» հաղորդման այս թողարկումը, մենք անգամ չէինք կարող պատկերացնել, որ այն եթեր կհեռարձակվի բոլորովին այլ հանգամանքներում։ Նախատեսված էր, որ հաղորդումը կհեռարձակվի հուլիսի 8-ին, սակայն մեր սիրելի գործընկերոջ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան ցավալի լուրը փոխեց ամեն ինչ։ Այսօր «Կենդանի ձայնադարան»-ի այս թողարկումը ներկայացնում ենք որպես հարգանքի և խոնարհումի տուրք հայ … Read more

Բջջային հեռախոսների նոր համակարգը՝ վերահսկո՞ւմ, թե՞ շուկայի կարգավորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մինչ մասնագիտական շրջանակները մտահոգություն էին հայտնում, կառավարությունը պարզաբանումներ է ներկայացրել՝ պնդելով, որ նախագծի նպատակն է նվազեցնել ապօրինի ներմուծված հեռախոսների շրջանառությունը, ապահովել արդար մրցակցություն օրինական ներմուծողների համար, պաշտպանել սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով սարքերից և ստեղծել հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ Իշխանությունները նաև վստահեցնում են՝ նախաձեռնությունը չի վերաբերում քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրմանը կամ վերահսկողությանը։ Որքանո՞վ են … Read more

«ՀՀ-ում էլիտաներ չկան, եթե լինեին, 2018-ի թատրոն-իշխանափոխությունը չէր լինի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին»։ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ էլիտաներ չկան։ Եթե էլիտաներ լինեին, չէր լինի 2018-ի քաղաքական թատրոն-իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանը իշխանության չէր բերվի, առավել ևս՝ այսքան աղետներից հետո չէր մնա իշխանության գլուխ»։ Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա

Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերը անընդունելի են, հայտարարել է Զախարովան։Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերը անընդունելի են։ Մոսկվան պատրաստ է բանակցելու կառուցողական մտածողություն ունեցող կողմի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի՝ վերջերս արված հայտարարությունը։Սիբիգան նախկինում հայտարարել էր, որ իր կարծիքով «Անքորիջի ոգին» այլևս … Read more

Առևտրից մինչև տրանսպորտ. Ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ-Ադրբեջան համագործակցության ընդլայնման մասին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում հայտարարել է մի շարք առանցքային ուղղություններով Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև գործընկերությունը խորացնելու ծրագրերի մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այս ապագան։ Ես նույնպես այստեղ եմ՝ ԵՄ և Ադրբեջանի … Read more

Ալիևը մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ է ընթանում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք լայնորեն քննարկեցինք տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ է ընթանում», – Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ալիևը։

Մեր իրական և միակ թշնամին Ռուսաստանն է, իսկ Ադրբեջանը պարզապես Մոսկվայի գործիքն է

Կարեն Սարգսյան, Եվրաատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ-վերլուծաբան                             Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь     #noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости … Read more

«Կինոն ռազմավարական հզոր զենք է»-4

01.07.2026 | 20:19 Սկիզբը՝ այստեղ (կամ՝ Էկրանային «սրբերն» ու պատմական մարդակերները) Իզուր չէ, որ այս շարքը վերտառեցի կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի մարգարեական խոսքերով, որոնք ոչ միայն հանճարեղ էին, այլև ձևակերպում էին ազգային անվտանգության հստակ բանաձև, ինչը, ցավոք, տասնամյակներ շարունակ Հայաստանն այդպես էլ անտեսեց, իսկ Թուրքիան դարձրեց իր արտաքին քաղաքականության հիմնասյունը։ Երբ Երզնկյանն ասում էր՝ «Կինոն ռազմավարական հզոր զենք … Read more

ԵՄ ղեկավարի այցը Հարավային Կովկաս. առաջին կանգառը Բաքուն է, հաջորդը՝ Երևանը

Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հարավային Կովկաս, որի առաջին կանգառը Ադրբեջանն է։ Այնտեղից նա հուլիսի 2-ին կուղևորվի Հայաստան: Եվրահանձնաժողովի նախագահին ուղեկցում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Այցի հիմնական նպատակն է խորացնել Բրյուսելի ռազմավարական ներգրավվածությունը տարածաշրջանում, զարգացնել տրանսպորտային կապուղիները և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Հինգշաբթի օրը Եվրահանձնաժողովի … Read more