Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Հագվի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձևվող հոսքայնության հնարավորությունը,– պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն … Read more

Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում •

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը։ Հետեւելով ՍԴ նիստին՝ տպավորություն ենք ստանում, որ բարձր դատարանի դատավորները չեն ցանկանում անգամ անաչառության եւ օբյեկտիվության իմիտացիա ստեղծել: Հրապարակ թերթը գրել է․ Նրանք արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ որոշում են կայացնելու, եւ իրենց պահում են այնպես, ինչպես կպահեր ՔՊ կուսակցության ներկայացուցիչը` պաշտպանելով … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ավագ դպրոցների ընդունելության կարգը փոխվել է

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ ԹԵՄԱ․-Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ, առաջին դասարանցիների ընդունելություն։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

ՈւՂԻՂ․ ՍԴ-ն շարունակում է քննել ընդդիմության բողոքները․ դատարանի բակում բողոքի ցույց է

ՍԴ-ն շարունակում է քննել ընդդիմության բողոքները՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այսօր եզրափակիչ ելույթների փուլն է։ Ելույթներից հետո ՍԴ դատավորները կգնան խորհրդակցությունների սենյակ, իսկ որոշումը պետք է կայացվի հուլիսի 4-ին։ Մանրամասները՝ ուղիղ եթերում․ 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին Կանադայի օրվա առիթով։ Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ Երևանում ընթացիկ տարվա մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Գոհունակությամբ եմ մտաբերում մեր հանդիպումը, որը լավ հնարավորություն ընձեռեց … Read more

Էրդողանի ջղաձիգ արձագանքը

Հունիսի 30-ին Անկարայում կայացած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արձագանքելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշմանը, հայտարարել է. «Մեր հազարամյա փառահեղ պատմության մեջ ցեղասպանության, կոտորածի, ճնշման կամ գաղութատիրության ոչ մի հետք չկա»։ Թուրքիայի նախագահը նաեւ պնդել է, թե երկրի պատմությունը լի է միայն արդարության, ողորմածության եւ բոլոր ճնշվածներին աջակցելու օրինակներով՝ … Read more

переговоры стопорятся, «тормозят», и снова пошли разговоры о наземной операции против Ирана, но иранские военные готовы… – Live News

Анонсированные накануне переговоры в столице Катара – Дохе, во вторник, вчера толи не состоялись, то ли – состоялись не в то формате, на которые рассчитывали США. По крайней мере, из Ирана сообщили, что пока Вашингтон не «разморозит» все (!) иранские банковские авуары, ну или, по крайней мере, хотя бы первый транш по этим авуарам, никто … Read more

Ովքեր «կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին •

Ռուսաստանի կառավարության «Российская газета» պաշտոնաթերթը հրապարակել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևի հարցազրույցը։ Այդ առթիվ «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր Խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը ծավալուն հոդված է հեղինակել, որ ռուսաստանյան վերնախավի կողմնորոշումների մասին բավական հստակ պատկերացում է տալիս։ Բավական է ասել, որ Ռեմչուկովը Պատրուշևին անվանում է «պահպանողականների թեւի ամենաազդեցիկ ներկայացուցիչ» և ընդարձակ մեջբերումներ անում նրա … Read more

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ․ ՀՀ Կառավարություն

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։  Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար կգործի բնակարանային ապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր։ Ֆիանանսական և բանկային ծրագրում կգործի նոր ՍՏՈՊ գործիքը, որը կիրառելի է լինելու դրամական փոխանցումների, քարտային և վարկային գործառնությունների և ավանդների … Read more

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Հայտնել էին, որ երեկոյան՝ ժամը 8-ի սահմաններում, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձինք կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր, դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։ Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն և ժամեր անց նկատել են «Կիա» … Read more