Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ․ ՀՀ Կառավարություն

Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։ 

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար կգործի բնակարանային ապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր։

Ֆիանանսական և բանկային ծրագրում կգործի նոր ՍՏՈՊ գործիքը, որը կիրառելի է լինելու դրամական փոխանցումների, քարտային և վարկային գործառնությունների և ավանդների նկատմամբ։

Եկամուտների համալիր գանահատման հիման վրա կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։

Չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղաղրկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձմն և արգելանքի միջոցներ։

Փոփոխվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայության դիմելու կարգը։

3-րդ երկրներից ներմուծվող «ներքին սպառման համար բացթողում» ձևակերպվող որոշ ապրանքերի համար մաքսային մարմիների անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան գնահատման փաստաթուղթ։

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի» փոփոխություններով ներդրվում է 2 տարվա երաշխիք և արգելվում է սպառողին մոլորցնող գովազդը։

Leave a Comment