Ինքն իրեն հաղթած հայտարարեց, վստահ էր իր զեղծարարության վրա․ Հարցում

  «ՔՊ-ն իր վարչության նիստում որոշում է, թե որն է Հայաստանը, որը՝ ոչ, և որ գյուղերն են հայկական, որոնք՝ ոչ։ Հիմա էլ վարչության հերթական նիստում որոշել են, թե Հայաստանի քաղաքացիներից ովքեր իրավունք ունեն քվեարկելու, և ովքեր՝ ոչ, ու…

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմությանը հորդորում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին համոզեն ու բերեն, նստեցնեն դահլիճում․ Վ․ Ալեքսանյան

«Այս թեմայով ընդդիմությանը շատ ասելիք չունեմ։ Միայն ուզում եմ դիմել նրանց։ Քանի որ իններորդ գումարման Ազգային ժողովում, ըստ ամենայնի, ընդդիմությունը ներկայացված է լինելու երկու փոքր խմբակցություններով, առավել փոքր խմբակցության՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին հորդորում եմ համոզել իրենց ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանին գալ և նստել այս դահլիճում։»,- Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ անդրադարձել է ընդդիմադիր կողմին։ … Read more

Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը

1in.am Հուլիսի 2-ին Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեքին։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Ըստ հաղորդագրության, թուրք նախարարը Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Էրդողանի «ողջույնները», իսկ վերջինս «շնորհակալություն է հայտնել և խնդրել թուրքական պետության առաջնորդին փոխանցել իր ողջույնները»։   Այնուհետև Գյուրլեքը ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ

Ինչպես հայտնի է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում էր: Նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եղել են ընդլայնված կազմով պատվիրակությունների բանակցություններ, Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում, այնուհետև վարչապետը ճանապարհել է ԵՄ … Read more

Կարևոր է՝ Հայոց ցեղասպանության հարցը կրկին հայտնվի միջազգային քաղաքական օրակարգում. Գարագավորյան

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին օրակարգ բերելը, թեկուզ աշխարհաքաղաքական պատճառներով պայմանավորված, կարևոր քայլ է, քանի որ այն նորից միջազգային ուշադրության կենտրոնում է պահում պատմական արդարության թեման։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Նժդեհ Գարագավորյանը։ «Թեկուզ դրդապատճառը Թուրքիայի և Իսրայելի միջև աշխարհաքաղաքական լարվածությունն է, բայց և այնպես, կարևոր է, որ … Read more

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath

Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա բարձրաստիճան աղբյուրի տվյալներով՝ իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների անցկացման վայրի մասին տեղեկատվություն առայժմ չկա։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԱՄՆ-ը և Իրանը կնքել են փոխըմբռնման … Read more

Ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվեն

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները՝ թույլատրելով որոշակի պայմաններով օրինականացնել նաեւ 2022 թվականից հետո կառուցված շինությունները: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ … Read more

Պապի անունով, թոռան գործով. «Hi-Am» հիմնադրամի 25 տարվա բարեգործական առաքելությունը․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում մեկնարկել են «Hi-Am» բարեգործական հիմնադրամի գործունեության 25-ամյակին նվիրված միջոցառումները։ Հոբելյանական տարին սկսվեց մարդաշատ ու ջերմ մթնոլորտում՝ Երևանի տիկնիկային թատրոնում, որտեղ «Հայ Արև» անսամբլը հանդես եկավ «Հայաստանն իմ տունն է» խորագրով համերգով։ Սա պարզապես երաժշտական երեկո չէր, այլ հայրենասիրության ու ինքնության յուրօրինակ դաս, որը նախանշեց այն արժեհամակարգը, որով արդեն քառորդ դար առաջնորդվում է հիմնադրամն ու … Read more

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության խորացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։ Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի … Read more

«ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի բազայից դուրս է բերել B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները»․ #TWZ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները լքել են Մեծ Բրիտանիան, որտեղ դրանք տեղակայված էին Իրանի դեմ մարտական ​​գործողություններում օգտագործելու համար, հաղորդում է The War Zone (TWZ)-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ վեց ռմբակոծիչներ, բաժանված երեքական ինքնաթիռից բաղկացած երկու խմբի, հուլիսի 1-ին լքել են Ֆեյրֆորդ ավիաբազան։ Նշվում է, որ այդ ինքնաթիռներն օգտագործվել են Իրանի տարածքին հարվածներ հասցնելու համար։ … Read more