«Այս թեմայով ընդդիմությանը շատ ասելիք չունեմ։ Միայն ուզում եմ դիմել նրանց։ Քանի որ իններորդ գումարման Ազգային ժողովում, ըստ ամենայնի, ընդդիմությունը ներկայացված է լինելու երկու փոքր խմբակցություններով, առավել փոքր խմբակցության՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին հորդորում եմ համոզել իրենց ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանին գալ և նստել այս դահլիճում։»,- Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ անդրադարձել է ընդդիմադիր կողմին։ Մանրամասները տեսանյութում։