Բելգորոդը հրթիռակոծվել է․ կա զոհ, հազարավոր մարդիկ մնացել են առանց լույսի և ջրի

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 3-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքին, հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։ Պաշտոնական տվյալներով՝ արկի ընկնելու հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակչուհի, լուրջ վնասներ են հասցվել էներգետիկ ենթակառուցվածքին։ Հարվածից հետո մի շարք մունիցիպալիտետներ մնացել են առանց էլեկտրականության և ջրամատակարարման, վնասվել է նաև հինգ ավտոմեքենա։ Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովի խոսքով՝ … Read more

Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայում՝ Տոբելո շրջանից 58 կմ արևմուտք, գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 120,9 կմ խորության վրա: Ներկա պահին ավերածությունների, զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի վերաբերյալ նախազգուշացում չի հայտարարվել: Գնահատեք հոդվածը

ՌԴ-ն կշարունակի պահանջել Հարավային Կովկասի քննարկումները տեղափոխել Ժնևից․ Գալուզին

Ռուսաստանը կշարունակի պահանջել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության միջազգային քննարկումները Ժնևից այլ հարթակ տեղափոխել, ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Գալուզինը դա պայմանավորել է Շվեյցարիայի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու պատճառով չեզոք կարգավիճակը կորցնելու հանգամանքով։ Նա նշել է, որ Մոսկվան այդ հարցը բազմիցս բարձրացրել է և շարունակելու է «ակտիվ ու կոշտ» կերպով առաջ … Read more

Սա նույնիսկ կոնֆետ չէ. սա դառը հաբ է։ Ահա, կուլ տվեք – Live News

Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում և Ուկրաինայում։ Վատ շարք չէ, ինչ խոսք։ Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։ Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ … Read more

Ֆրանց Կաֆկա․ գրող մարդը, ով կարդում էր մեր ապագան․ Ծննդյան օրն է այսօր․ Ծավալուն անդրադարձս

Հուլիսի 3-ն է։ Օր, երբ աշխարհը մի պահ պիտի լռի, որովհետև այդ օրը ծնվել է մի մարդ, ով կարողացավ բառերով նկարագրել այն, ինչի մասին լռում էր մարդկությունը։ Նա մեզ սովորեցրեց, որ երբեմն ամենասարսափելի բանտը պատեր չունի, ամենախուլ դատավորը դեմք չունի, իսկ ամենաերկար ճանապարհը սկսվում է սեփական հոգու միջանցքներից։ Ֆրանց Կաֆկան աշխարհ եկավ ոչ թե պատմություններ … Read more

Ռուսական շուկայում հայկական արտադրանքը փոխարինվում է ադրբեջանակով․ Ծառուկյան

Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրություններին հաջորդած օրերին ժամանակիս մեծ մասն անցկացրել եմ Քրիստոսի արձանի շինհրապարակում։ Սա հնարավորություն էր՝ ինչ-որ կերպ կտրվելու առկա իրականությունից և խնդիրներին ավելի լայն նայելու։ Ես չեմ ցանկացել խոսել իմ և իմ թիմի հանդեպ … Read more

Կայուն զարգացման ճանապարհին Հայաստանը առաջատար է տարածաշրջանում․ ՄԱԿ

ՄԱԿ-ի «Կայուն զարգացման մասին 2026 թվականի զեկույցի» համաձայն՝ Հայաստանը Կովկասի երկրների շարքում զբաղեցնում է առաջին տեղը՝ համաշխարհային վարկանիշում հայտնվելով 47-րդ հորիզոնականում։ Երկրորդ և երրորդ տեղերում են Ադրբեջանը (52-րդ) և Վրաստանը (61-րդ), հայտնում է Eurasianet.org-ը։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել անհավասարության կրճատման ուղղությամբ, սակայն միաժամանակ ընդգծվում են շրջակա միջավայրի վատթարացման հետ կապված … Read more

Վարորդական վկայական ստանալու գործընթացը կթվայնացվի – Live News

Հուլիսի 2-ին Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։Նախարարը նշել է, որ հաշվառման-քննական ծառայությունների բարելավման շրջանակում ՆԳ նախարարությունը շարունակաբար պահպանում է ակտիվ երկխոսությունը քաղաքացիների հետ, և ներկայացվող լուծումները ձևավորվել են հենց այդ համատեքստում։ Նախագծով առաջարկվող առաջին փոփոխությունը բխում է կառավարության … Read more

Թուրքիան պատրաստ է արձագանքել սպառնալիքներին. Ֆիդանը՝ Իսրայելի հետ հնարավոր ռազմական բախման մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ է արձագանքել հնարավոր սպառնալիքներին։ Խոսելով Իսրայել-Իրան հակամարտության և տարածաշրջանային լարվածության մասին՝ Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան չի վախենում ճնշումներից։ «Մենք մահից չենք վախենում, և մեզ ոչինչ չի կարող վախեցնել», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Միևնույն ժամանակ Ֆիդանն ավելի … Read more

Առցանց խաղային գործունեության ոլորտում առաջարկվում են նոր կարգավորումներ

3 հուլիսի 2026 – 12:59 AMT PanARMENIAN.Net – ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Ազգային ժողովում ներկայացրել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։ Առցանց խաղային գործունեության ոլորտում առաջարկվել են նոր կարգավորումներ, հայտնում է 1lurer.am-ը: «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում … Read more