Վրաստանի փորձը ցույց տվեց, որ մանդատների բոյկոտը կարող է ամրապնդել իշխանությանը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր խորհրդարանն ու ընդդիմության բացակայությունը ոչ թե թուլացրին, այլ ավելի ամրապնդեցին իշխող ուժին, որի վարկանիշը 2026 թվականին հասել է ռեկորդային 56%-ի»։

Բրյուսելի խոշոր խաղադրույքները Հայաստանում․ ինչպես և ինչու

Անցնող շաբաթ Հարավային Կովկասում և Թուրքիայում եվրոպական դիվանագիտությունը «հրավառություն» էր կազմակերպել։ Այն ժամանակ, երբ  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում բանակցում էր Իլհամ Ալիևի հետ, իսկ հաջորդ օրը Երևանում հանդիպում Նիկոլ Փաշինյանին, ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատու Կայա Կալասն ու եվրոկոմիսարներ Մարտա Կոսն ու Մագնուս Բրունները Անկարայում քննարկումների մեջ էին նախագահ Ռեջեփ Էրդողանի և … Read more

Կարո՞ղ է գործատուն պահումներ կատարել աշխատավարձից, և ի՞նչ չափով. ի՞նչ է սահմանում օրենքը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ և 214-րդ հոդվածները սահմանում են աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերը, կարգը և չափերի սահմանափակումները: Այս կանոնները կարևոր է իմանալ թե՛ աշխատողներին, թե՛ գործատուներին, քանի որ աշխատավարձից ապօրինի պահումները աշխատանքային վեճերի տարածված պատճառներից են: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ Ընդհանուր կանոնը Օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձից պահումները … Read more

Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու հեռանկարի մասին •

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ուկրաինայի նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-յան էջում։ Զելենսկին նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել նրան ՈՒկրաինային տրամադրվող աջակցության համար։ «Մենք մեծապես արժևորում ենք, որ Ամերիկան կանգնած է մեր կողքին՝ մեր անկախությունը պաշտպանելու … Read more

«Դոմոդեդովո» օդանավակայանը փակ է •

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է «Ռոսավիացիա»-ն: Սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, ասված է հաղորդագրության մեջ: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ ներկայումս ժամանակավոր սահմանափակումներ են գործում նաև Կալուգայի և Սարատովի օդանավակայաններում: Չերեպովեցի օդանավակայանը չվերթներն ընդունում և իրականացնում է համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ: Related Post navigation

Al Hadath. Սիրիայի խորհրդարանի առաջին նիստը հետաձգվել է Մակրոնի այցի պատճառով

Սիրիայում իշխանափոխությունից հետո հուլիսի 6-ին նախատեսված Ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարանի) առաջին նիստը հետաձգվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի պատճառով, որը նախատեսում է այցելել Դամասկոս նույն օրը, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը։ Ըստ իր աղբյուրների՝ «Սիրիայի Ժողովրդական ժողովի առաջին նիստը հետաձգվել է Մակրոնի այցի հետ դրա բախման պատճառով»։ Սիրիայի խորհրդարանական նստաշրջանի նոր ամսաթվի վերաբերյալ դեռևս … Read more

Արտակարգ․ Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել. Լուսանկար •

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտոճանապարհին այրվում է բեռնատար․ այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է … Read more

Մեծ Բրիտանիայում աղբանոցում հայտնաբերվել են Պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթեր

The Sun-ը հաղորդում է, որ Բրիտանական բանակի ամենամեծ ռազմական բազայից՝ Քեթերիք Գարիսոնից (Հյուսիսային Յորքշիր) 4 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքային աղբանոցում հայտնաբերվել են Պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթեր, որոնք պարունակում են զինվորական անձնակազմի անուններն ու կոչումները, զենքի պահեստավորման մասին տեղեկություններ և պահակախմբի հերթափոխի ժամանակացույցեր։ Թղթերը Քեթերիք Բրիջի վերամշակման կենտրոնի աղբամանում հայտնաբերել է անցորդը։ 2018, 2021 և … Read more

Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր՝ հուլիսի 5-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում մարզպետին, քաղաքապետին ու Վեդիի … Read more

Ռուսաստանը կհարվածի՞ Լեհաստանին •

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Լեհաստանին վերանայել երկրում բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտների տեղակայման վայրը։ «Նրանք անկասկած պատճառ ունեն՝ դրա մասին մտածելու։ Լեհաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր, որոնք այնուհետև թռչում են մեր ուղղությամբ և հարձակվում մեր զինվորականների վրա», – ասել է նա «Վեստի» ծառայությանը տված … Read more