OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի մայիսի 10-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ բավարարվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը, և հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին՝ «զանգերի կենտրոնի» (call center) միջոցով Գերմանիայում կատարված խարդախության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու … Read more

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը ստացել է կառավարության ֆինանսավորումը – Նորություններ 06.07.2026

Լուսանկարը` hetq.am Հայաստանի կառավարությունը հաստատել է Երևանի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 650 միլիոն դոլար արժողությամբ ծրագրերի խոշոր փաթեթը: Որպես այս նախաձեռնության առավել հասուն և իրագործմանը մոտ գտնվող առանցքային բաղադրիչ՝ առանձնանում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը: Հուլիսի 6-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ նոր կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն ամբողջությամբ պատրաստ են: … Read more

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում, 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել: Այս մասին ՆԳՆ-ում վարորդական վկայականի վերականգնման ու տրամադրման կարգի փոփոխության մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը: «Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, … Read more

Ուկրաինան կտրուկ ավելացրել է ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները․ FT

Ուկրաինան զգալիորեն ակտիվացրել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, ինչն էլ Ռուսաստանում վերջին տասնամյակների վառելիքային ամենախոշոր ճգնաժամի պատճառներից մեկն է դարձել, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իր վերլուծությանը և լեհական Rochan Consulting հետազոտական խմբի տվյալներին։ Վերլուծաբանների տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը մայիսին 16 անգամ հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա, ինչը ամսական կտրվածքով ռեկորդային … Read more

ՊԵԿ-ը հիշեցնում է․ ուշացած հարկային պարտավորությունները կարող են հանգեցնել արգելանքի

Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում մի շարք նոր կարգավորումներ: Այսուհետ, եթե ունենաք հարկային պարտավորություն և դրանք ժամանակին չկատարեք, ապա ուշացման առաջին իսկ օրը այդ մասին հիշեցում կստանաք: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Հիշեցումը կտեղադրվի հարկ վճարողի անձնական էջում: Հիշեցումը ստանալուց հետո, եթե մինչև յոթ օրացուցային օրվա … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ կարող, դժվար է պատասխանել․ կոմբինատի աշխատակիցը՝ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին

Այսօրվա առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյանի տուն են մտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները դրսում են, նրանց թույլ չեն … Read more

Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները

The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ Ռուսաստանից գործող հակերները կոտրել են բրիտանական պետական հաստատությունների և ենթակառուցվածքների աշխատակիցների անձնական հաշիվները։  Գողացված տեղեկատվությունը ներկայումս վաճառվում է համացանցի փակ հատվածում («Դարքնետ»)։ Հարձակման թիրախում են հայտնվել դիվանագիտական ներկայացուցչությունների ՏՏ մասնագետներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։  Կիբերհարձակումը վնասել է ավելի քան 80 000 անվտանգության համակարգեր (ֆայրվոլներ), ինչը վտանգում է Առողջապահության ազգային ծառայության … Read more

Ով չարեց վարչարարությունը, կոնկրետ պատասխանատուով խիստ նկատողություն՝ գործից հանում ենք. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ շինարարական փնթիությունը մեր քաղաքում համատարած է, և դրա դեմ կա մի մեթոդ՝ գրագետ վարչարարություն։ «Ես ուզում եմ տեսնել վարչարարական տեռոր։ Պետք է բողոքեն, ինստանցիաներով գրեն այդ շինարարների մասին։ Այդ փնթիությունը պետք է այս քաղաքից վերանա»,- ասել է քաղաքապետը։ «Ով չարեց վարչարարությունը, կոնկրետ պատասխանատուով խիստ նկատողություն՝ գործից հանում ենք»,- … Read more

«2018-ին Փաշինյանին էինք ընտրել, որ էսօր զավոդը փակի՞»․ աշխատակից

«Պարոն Փաշինյանին էն ժամանակ ընտրել էինք, սաղ երկրով մեկ հելել էինք, իրան էինք ընտրել, որ էսօր զավոդը փակի՞, 400-500 հոգի մնան փողոցո՞ւմ»,- «ԱրմԼուր»-ի եթերում ասել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներից մեկը։ «Պարոն Փաշինյանի պրիկազով է այս ամենը։ 7-ն անց կեսից ստեղ եմ, արդեն փակ էր գործարանը, չեն թողնում մտնենք»,- վրդովվել է քաղաքացին։ Հիշեցնենք, որ … Read more

«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Այսօր՝ հուլիսի 6-ին, Երևանում ժամը 09:50-ի սահմաններում Թբիլիսյան 29/11 հասցեում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթար-հրդեհի հետևանքով վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հետևեք մեզ՝ այստեղ