
«Պարոն Փաշինյանին էն ժամանակ ընտրել էինք, սաղ երկրով մեկ հելել էինք, իրան էինք ընտրել, որ էսօր զավոդը փակի՞, 400-500 հոգի մնան փողոցո՞ւմ»,- «ԱրմԼուր»-ի եթերում ասել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներից մեկը։ «Պարոն Փաշինյանի պրիկազով է այս ամենը։ 7-ն անց կեսից ստեղ եմ, արդեն փակ էր գործարանը, չեն թողնում մտնենք»,- վրդովվել է քաղաքացին։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող ընկերություններում: