Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։ Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել։