Ֆանտաստիկ Հոլանդը դուրս թողեց Բրազիլիային․ ԱԱ 1/8 եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Բրազիլիայի և Նորվեգիայի հավաքականները մրցեցին ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում։ 2:1 հաշվով առավելության հասավ Նորվեգիան։

14-րդ րոպեին Նորվեգիայի թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը։

79-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գլխով կատարած հարվածով առաջ մղեց իր թիմին։

90-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը ևս մեկ անգամ գրավեց Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը։

Ավելացված 10-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բրազիլիայի հավաքականի և բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակող Նեյմարը, որը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։

Նորվեգիայի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Անգլիայի ընտրանու հետ։

Leave a Comment