«Հայաստան» դաշինքի համակիրները մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրները, խմբի կազմում Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: … Read more