103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի որոշմամբ Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը խլվել է Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Նշված ապօրինի որոշման երկրորդ կետով արձանագրվել է. «Հանձնարարել … Read more

Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան

7 Հուլիս, 2026 10:02 Օրվա կադրը. «Մուլտի գրուպի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ, նաև իր բարեգործություններով հայտնի, հաղթանդամ Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս «հարկ վճարողների բաժնից»՝ շրջապատված քպ-ական աած-ականների «մարտիկներով», որոնք իրենց հանդերձավորմամբ հիշեցնում են մուլտֆիլմերի «նինձյա-կրիաներին»: Գագիկ Ծառուկյանն ինքնավստահ է, ժպտում է, ասում այն, ինչ ի սկզբանե էլ ակնհայտ էր. … Read more

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու 2-րդ փակուղիով, Քրիստոփորի փողոցով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայով, Պապ … Read more

Քաղաքական ուժերը մի քանի տարով հետ են Նիկոլի ստեղծած իրականությունից •

Հատուկ կարդացել եմ Ծառուկյանի և ԲՀԿ-ի քաղաքական հետապնդումներին անդրադարձող տարբեր կուսակցությունների և դաշինքների բոլոր հայտարարությունները։ Բոլորը (մեկ բացառությամբ) ունեն ընդհանուր թույլ տեղ. ակնհայտ է, որ հեղինակները (նշանակում է՝ քաղաքական ուժերը) մի քանի տարով հետ են Նիկոլի ստեղծած իրականությունից։ Իրենք պատասխանում են այն իրականությունը, որը 2020-ից առաջ էր, և այն ոճով, որը գուցե իմաստ կունենար 2020-ից … Read more

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 09:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել են ԲՀԿ առաջնորդի թիմակիցները։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Ծառուկյանը ձերբակալվել է: … Read more

Դավիթ Էլբակյանի փայլուն մուտքը փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ – Նորություններ 07.07.2026

Դավիթ Էլբակյանը, սիրված տենոր Ռուբեն Էլբակյանի որդին, փայլուն մուտք է գործել փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ՝ մարմնավորելով Էդմոնդի կերպարը Ուիլյամ Շեքսպիրի անմահ «Լիր արքա» ողբերգության բեմականացման մեջ։ Նա այսօր արդեն պարզապես խոստումնալից երիտասարդ դերասան չէ, այլ իսկական հայտնություն։ Նրա լուսավոր բեմական ներկայությունը, դերասանական խաղի բնական նրբագեղությունն ու ծնված արվեստագետին բնորոշ ազնվական կեցվածքը անմիջապես գերեցին հանդիսատեսին։ Կասկածից … Read more

Մեր նպատակն է, որ մաքսային ծառայողը դառնա ժամանակակից թվային տեխնոլոգիաներ կիրառող վերլուծաբան և ռիսկերի կառավարիչ. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն օրերս մասնակցել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի նախաձեռնած «Նորացող աշխարհատնտեսական իրողություններ․ Հայաստանի տնտեսական դիմակայությունը» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին սոցցանցի իր հայտնել է ՊԵԿ նախագահը։ «ՔԴԵԴ ակումբում հետաքրքիր քննարկում ունեցանք համաշխարհային տնտեսության փոփոխվող պայմաններում Հայաստանի տնտեսական դիմակայունության, արտահանման դիվերսիֆիկացման, առևտրի դյուրինացման, մաքսային ռիսկերի կառավարման և նոր շուկաներ մուտք գործող բիզնեսի համար … Read more

59 երկրում ավելի քան հազար թրաֆիքինգով զբաղվող անձ է ձերբակալվել

Մարդկանց թրաֆիքինգի դեմ լայնածավալ միջազգային գործողության ընթացքում 59 երկրում ավելի քան հազար մարդ է ձերբակալվել, հայտնում է Ինտերպոլը։ «Գլոբալ շղթա» անվամբ գործողությունն անցկացվել է հինգ օր՝ Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ Այն կազմակերպել էին Ռումինիան ու Ավստրիան՝ Ինտերպոլի, Եվրոպոլի, Ամերիպոլի և Frontex-ի համակարգմամբ։ Ինտերպոլի տվյալներով՝ հայտնաբերվել է թրաֆիքինգի ավելի քան 2 հազար զոհ։ … Read more

ԲԴԽ-ն կքննի դատավոր Արմեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Iravaban.net-ը Բարձրագույն դատական խորհրդից տեղեկանում է, որ առաջիկայում կքննվի դատավոր Արմեն Ներսիսյաննին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ ՀՀ Արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցել Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանի նկատմամբ, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Բարձրագույն դատական խորհուրդ։ Նիստը կկայանա հուլիսի 16-ին, ժամը 14։30-ին։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանը նշում է, որ դժվարություններ ունեցող ԵՄ թեկնածուներին պատժելը սխալ մոտեցում է

Բոսնիայի դրոշը ծածանվում է Սարաևոյի շենքի վրա, որը 1992-1995 թվականների պատերազմի ժամանակ գնդակներից և արկերից վնասվել է։ Բոսնիա և Հերցեգովինայի ԵՄ դեսպանը զգուշացնում է, որ Արևմտյան Բալկանների ֆինանսավորման կրճատումը կասեցված բարեփոխումների պատճառով կարող է անդամակցությունը վերածել մրցակցության և խթանել հակա-ԵՄ տրամադրությունները հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ։ ԵՄ-ին միանալու հույս ունեցող անդամները, որոնք դժվարանում են իրականացնել անհրաժեշտ … Read more