
«Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 09:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել են ԲՀԿ առաջնորդի թիմակիցները։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Ծառուկյանը ձերբակալվել է: