Կարգելվի բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ  2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ … Read more

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին — MediaNews

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա, որտեղ հուլիսի 7-ին մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակությունը: «Անկարայում կարևոր աշխատանք է սպասվում։ Մենք ակնկալում ենք ՆԱՏՕ-ի ուժեղ և արդյունավետ գագաթնաժողով։ Մեզ հիմա անհրաժեշտ են որոշումներ, որոնք կապահովեն մեր ժողովրդի ավելի մեծ պաշտպանություն, մեծ հնարավորություններ և Ուկրաինայի, Եվրոպայի ու Ամերիկայի միջև ավելի … Read more

Կարող է ստեղծվել Թուրքիա–Հայաստան–Ադրբեջան համագործակցության կենտրոն. Քուրթուլմուշ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասել է կարևոր փուլի, և Թուրքիայի մասնակցությամբ հնարավոր է ձևավորվի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ։ Այս մասին նա ասել է TRT-ին տված հարցազրույցում, հայտնում է Anadolu-ն։ «Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հիմքն արդեն ձևավորվել է։ Հուսով եմ՝ Թուրքիայի … Read more

Ուկրաինային իր զինվորները պետք չեն ո՛չ ողջ, ո՛չ մահացած. Լավրովի կոշտ հայտարարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կոնստանտինովկայում զոհված Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների դիերի վերաբերյալ Կիևի դիրքորոշումը, հայտարարել է, որ Ուկրաինային իր զինվորները պետք չեն ո՛չ ողջ, ո՛չ էլ մահացած վիճակում։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ լավագույն պատասխանը ռուսական կողմի հրավերն է ուկրաինական կողմին՝ ժամանել Կոնստանտինովկա և տանել զոհված ուկրաինացի զինծառայողների … Read more

Իշխանությունը փորձում է սահմանափակել ԲՀԿ-ի գործունեությունը․ Իշխան Սաղաթելյան

Բոլորին ակնհայտ է՝ սա ուղիղ վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող գործընթացներից: Նրա խոսքով՝ իշխանությունը գողացել է ԲՀԿ-ի ձայները, իսկ հիմա էլ նման մեթոդներով փորձում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը: Ըստ ընդդիմադիր գործչի՝ Նիկոլ Փաշինյանն այս կերպ փորձում … Read more

Մոլդովայում վարչապետի պաշտոնակատար են նշանակել

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հրամանագրով երկրի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես, մինչև նոր կառավարության ձևավորումը, ստանձնել է փոխվարչապետ Եվգենի Օսմոկեսկուն։ Կառավարական ճգնաժամը երկրում ծագել էր նախորդ շաբաթավերջին՝ վարչապետ Ալեքսանդր Մունտյանուի հրաժարականից հետո։ 2025-ի նոյեմբերին այդ պաշտոնում նշանակված Մունտյանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել նախագահ Սանդուի անվան շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Մոլդովացի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Սանդուի … Read more

Ռուսաստանի տնտեսության խնդիրներն աստիճանաբար խորանում են. BBC

Ռուսաստանի տնտեսության վիճակը շարունակում է աստիճանաբար վատթարանալ. գրում է BBC-ն։ Ուկրաինայի դեմ պատերազմի հինգերորդ տարում երկիրը բախվում է մի շարք լուրջ տնտեսական խնդիրների՝ պետական բյուջեի աճող դեֆիցիտի, փոքր և միջին բիզնեսի զանգվածային փակման, ինչպես նաև վերջին շաբաթներին ի հայտ եկած բենզինի մատակարարման խափանումների։ Փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանին մնացել են սահմանափակ և քիչ իրացվելի պահուստներ, որոնք այլևս … Read more

Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք կարող են արտահանել բուսասանիտարական հսկման ենթակա մինչեւ 5 կգ բեռներ

Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։ Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող … Read more

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը. Hetq.am

Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջևանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: Այս մասին գրում է Հետքը: Որոշման նախագիծը կազմել է Էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ որոշման հիմնավորման՝ ընկերությունն Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում նախատեսում է հիմնել խոզաբուծական համալիր։ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո արտերկրում գտնվող Ախտոյանները անհետացել են. ինչ են փորձում պարզել իրավապահները

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո Մերձավանը, ապա նաև Հայաստանը լքած Ախտոյան եղբայրներից մեկը՝ Մհերը և նրանց հայրը արտերկրում անհետացել են։ Թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ՝ առայժմ հայտնի չէ։ Չի բացառվում որևէ վարկած, այդ թվում՝ այն, որ նրանք կարող էին դառնալ հաշվեհարդարի կամ վրեժխնդրության թիրախ, … Read more