Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից … Read more

Անկարայում գումարվել Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ոստիկանները ձերբակալեցին ցուցարարներին Անկարայում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել բախումներ: Ոստիկանները բարձրացրել են վահանները, որ լրագրողների տեսախցիկների համար անհասանելի դառնան բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու մասին վկայող կադրերը: Ըստ Թուրքիայի աշխատավորական կուսակցության ակտիվիստի, ձերբակալվել Է 22 ուսանող և 3 փաստաբան: Երթևեկության սահմանափակում, երթերի արգելք Թուրքիայի մայրաքաղաքում անվտանգության աննախադեպ խիստ միջոցներ են ձեռնարկվում: … Read more

Ինչպես են տասնյակ ուժայիններ տապալում Գագիկ Ծառուկյանին ու ձեռնաշղթաներ հագցրած` տանում

Քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են տասնյակ ԱԱԾ-ականներ ներխուժում Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, նրան տապալում գետնին ու ձեռնաշղթաներ հագցրած՝ տանում: Աղբյուրը`   Քննչական կոմիտե

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խնբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է, քննչական կոմիտեից հայտնել են ԶԼՄ-ներին: Ավելի վաղ հայտնել ենք՝ դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով։

Չինաստանում ավերիչ փոթորիկներ և տորնադոներ են մոլեգնել․ կան զոհեր

Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հուբեյ նահանգի արևելքում ուժեղ ամպրոպներն ու տորնադոներն աղետալի հետևանքներ են ունեցել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Աղետի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 22 շենք, վնասվել՝ ևս 4855-ը։ Տուժել է առնվազն 331 մարդ։ Տարածքում լայնածավալ փրկարարական և մարդասիրական աշխատանքներ են իրականացվում, իսկ իշխանությունները միջոցներ … Read more

Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ մարդ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել. ՔԿ

Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ մարդ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք` Դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանին կալանավորել է երկու ամսով։ Որոշումը կայացրել է դատավոր Գարիկ Աբելյանը։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։  Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում … Read more

«Դատարանը ձեռնասուն կամակատար է դարձել․ սա քաղաքական հաշվեհարդար է»․ Իվետա Տոնոյան

«Մեզ համար անսպասելի չէր այս խայտառակ որոշումը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշմանը։«Մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին․․․ Դատարանը ձեռնասուն կամակատար է դարձել։ Ակնհայտ է, որ սա ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական … Read more

30 հոգով փորձում եք գետնին տապшլել Գագիկ Ծառուկյանին, իսկ նա միանձնյա ձեզ 30-իդ կարող էր միաժամանակ գետնին պառկեցնել․ Իվետա Տոնոյանը՝ ՔԿ-ի հրապարակած տեսանյութի մասին

30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին, իսկ նա միանձնյա ձեզ 30-իդ կարող էր միաժամանակ գետնին պառկեցնել, ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի հրապարակած տեսանյութին։ «Ցավում ու ցավակցում եմ ՔԿ բոլոր պատասխանատուներին, որոնք, ըստ երևույթին, մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության բարդույթները փորձել էին իրացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ արված … Read more

Դեսպան Նիկոլա Նիոկոլովը դեսպանատանն ընդունել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանին

Հուլիսի 7-ին ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիոկոլովը դեսպանատանն ընդունեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանին։ «Արխիվից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի ազգային արխիվների միջև համագործակցության հեռանկարները։ Արթուր Ստեփանյանը ներկայացրել է Ազգային արխիվի գործունեության հիմնական ուղղությունները և առաջարկել երկու երկրների արխիվների համագործակցությունը իրավական հիմքերի վրա դնել՝ ստորագրելով … Read more

ԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Կողմերը քննարկել են քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարները, էներգետիկ անվտանգության հարցերը, Միջին միջանցքի զարգացումը, տարածաշրջանային կապակցվածության ամրապնդումը, ինչպես նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։