Չինաստանում ավերիչ փոթորիկներ և տորնադոներ են մոլեգնել․ կան զոհեր

Չինաստանում ավերիչ փոթորիկներ և տորնադոներ են մոլեգնել․ կան զոհեր

Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հուբեյ նահանգի արևելքում ուժեղ ամպրոպներն ու տորնադոներն աղետալի հետևանքներ են ունեցել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, ևս մեկ մարդ համարվում է անհետ կորած։

Աղետի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 22 շենք, վնասվել՝ ևս 4855-ը։ Տուժել է առնվազն 331 մարդ։ Տարածքում լայնածավալ փրկարարական և մարդասիրական աշխատանքներ են իրականացվում, իսկ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու հնարավոր երկրորդային աղետները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment