
«Մեզ համար անսպասելի չէր այս խայտառակ որոշումը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշմանը։
«Մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին․․․ Դատարանը ձեռնասուն կամակատար է դարձել։ Ակնհայտ է, որ սա ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն և քաղաքական վրեժխնդրություն է»,- ընդգծեց Տոնոյանը։