Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

«Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Գրենլանդիայի թեմային՝ վերահաստատելով տարեսկզբին արված այն հայտարարությունը, թե Դանիային պատկանող այդ արկտիկական տարածքը պետք է գտնվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Անկարա ժամանելուց կարճ ժամանակ անց՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակում Թրամփը հայտարարել է․ «Դանիան գումար չի ծախսում Գրենլանդիային իրականում օգնելու համար, մինչդեռ Միացյալ Նահանգների համար դա մեծ նշանակություն ունի. … Read more

Բժշկական հաստատություններում հեպատիտ B-ի և C-ի կանխարգելման ստուգումները կխստացվեն․ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում

Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ՝ Առողջապահության նախարարի՝ 2025 թվականի … Read more

Մեսսին դարձավ ԱԱ ռեկորդակիր գոլային փոխանցումների քանակով՝ գերազանցելով Մարադոնային

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցեց 1986 թվականի աշխարհի չեմպիոն, հայրենակից Դիեգո Մարադոնային՝ աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն գոլային փոխանցումների ցանկում։ Մեսսին գոլային փոխանցում կատարեց Եգիպտոսի հավաքականի դեմ 1/8 եզրափակչի խաղում և դրանց թիվը հասցրեց իննի։ Աշխարհի առաջնություններում գոլային փոխանցումների վիճակագրությունը վարվում է 1966 թվականից։  

Գոնե գիտեք Գագոն քանի հոգու է այ սենց գետնին փռել․ Օհանյան — MediaNews

Աննա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ծառուկյանի ձերբակալության կադրերին։ Կեղծ մարդասերներ, գոնե գիտեք Գագոն քանի հոգու է այ սենց գետնին փռել։ Գոնե գիտեք Գագոն քանի հոգու է անշնչացած գետնին փռել։ Հիմա եկել սուտ մարդասիրություն եք խաղում՝ թե բա 710 տարեկան էր ․․․ Թող իրան 70 տարեկանի նման պահեր ու պետության դեմ դուրս … Read more

Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային

Genesis Armenia-ի հայտարարությունը. «Այսօր, երբ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ցուցադրաբար տարան Քննչական կոմիտե, Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից։ Երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, … Read more

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ որոշումը։ ՍԴ-ն ուժի մեջ է թողել ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին հրապարակել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների … Read more

Նախկինում հերքում էին քաղաքական ճնշումները, հիմա՝ հայտարարում դրանց մասին․ Բաբայան

Այդ ժամանակ իշխանությունը հերքում էր, ասում էր թե քրեական գործ է, որեւէ քաղաքական ճնշում չկա եւ այլ արդարացումներ: Հիմա այդ նույն իշխանությունը բարձրաձայն հայտարարում է, որ քաղաքական ճնշումներ է գործադրելու, քաղաքական բանտարկումներ է անելու ու անում է…

Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվում շարունակվում է հայ գերիների՝ այդ թվում Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ըստ դրանց՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը չեն ընդունել առաջադրված մեղադրանքները։ Նշվում է, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը գաղտնի հանդիպում է ունեցել պաշտպանի հետ, նա … Read more