Բաքվում շարունակվում է հայ գերիների՝ այդ թվում Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ դրանց՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը չեն ընդունել առաջադրված մեղադրանքները։
Նշվում է, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը գաղտնի հանդիպում է ունեցել պաշտպանի հետ, նա նաև միջնորդություն է ներկայացրել։
Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին։
Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։
