ԱԱ-2026․ հետաձգված որակազրկում, զանգ Սպիտակ տնից, ՈՒԵՖԱ-ի կոշտ արձագանք – armeniatoday.am

ՖԻՖԱ-ն հետաձգել է ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը, ինչի շնորհիվ նա կկարողանա մասնակցել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի Բելգիայի հավաքականի դեմ հանդիպմանը։ Բալոգունը 1/16 եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում կոպիտ խախտման համար ստացել էր ուղիղ կարմիր քարտ։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ նա պետք է ավտոմատ կերպով բաց թողներ հաջորդ հանդիպումը, սակայն … Read more

Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի պետությանը

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել։ «Վարչական դատարանի վճռով հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով 4,95 հա մակերեսով հողատարածքը, 66,1 քմ մակերեսով շինությունը (պահակատուն) և 21,1 քմ մակերեսով պահեստը … Read more

ԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին

Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ձեռամբ օծվել է Դենվերի Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին, հայտնում են տայ-ամերիկյան տեղեկատվական կենտրոնից։ Նորաօծ եկեղեցին Կոլորադոյի հայության համար դարձել է ավելի քան երկու տասնամյակ տևած սպասման, աշխատանքի, նվիրումի և համախմբման արդյունք։ Դենվերի հայ առաքելական համայնքը ձևավորվել է 2003 թվականին՝ որպես … Read more

Թրամփը բաց է Պուտինի հետ շփումների համար. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը բաց է Վլադիմիր Պուտինի կողմից իրեն փոխանցվող տեղեկատվությունը լսելու համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հանդես է եկել մի շարք այլ հայտարարություններով։ Նա նշել է, որ Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը հետևողական է, իսկ բոլոր այն հերյուրանքները, թե նա հողմացույցի նման փոխում է իր տեսակետը, իրականությանը չեն … Read more

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 261, փլուզման, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 3-ական, պայթյունի, սելավի, քարաթափման, երկրաշարժի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ կարկուտի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, տեղատարափ անձրևի՝ 4-ական, թունավորման՝ 6, օձի հայտնաբերման՝ 81, զինամթերքի հայտնաբերման՝ 11, ինքնասպանության փորձի՝ 9, կեղծ ահազանգի՝ … Read more

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի այցելությունների համար

6 հուլիսի 2026 – 14:37 AMT PanARMENIAN.Net – «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի այցելությունների համար։ Պետական արգելոցի տնօրինությունը, հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը, հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված … Read more

Վահագն Խաչատուրյանը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության … Read more

Խաչատուրյան Վահագը խոստովանել է, որ Նիկոլը ոչ լեգիտիմ է

Սահմանադրության օրվան նվիրված յուր ուղերձում պրեզիդենտը կարևոր արձանագրում է արել. նշելով, որ Սահմանադրությունն արտահայտում է մեր պետության ինքնությունը, սահմանում  մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքները, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետության և հասարակության հանդեպ՝ մասնավորապես՝ պնդել է՝ ցանկացած իշխանություն լեգիտիմ է և ծառայում է իր նպատակին միայն այնքանով, որքանով անվերապահորեն ենթարկվում է Սահմանադրության էությանն ու սկզբունքներին: Սա … Read more

Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը

  1in.am. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝ հատկապես երեխաների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։   «Տեխնոլոգիան, որը կարող է վերաձևավորել տնտեսությունները, փոխակերպել աշխատանքների … Read more

Ի՞նչ է արել Ծառուկյանը, որ որոշել են առավոտ 7-ին ավտոմատավորներով… քիչ է մնում՝ ուղղաթիռներով իջնեն. Աբովյան

Այսօր Հայաստանում ընդդիմադիիրները կատաղի ճնշումների են ենթարկվում,  և ամենակատաղի ճնշումը դեպի Գագիկ Ծառուկյանն է, վերջինիս առանձնատան խուզարկության  պահին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։ «Սա իրականում ֆաշիզմի ուղղակի դրսևորում է, երբ իշխանությունը ոչ թե փորձում է լռեցնել, այլ չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին։ Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, փորձ է … Read more