Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

Շիրակի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա. Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը օրենքի խախտմամբ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի … Read more

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ – Ազգ

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5000 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել.  տեղեկատվությունը  տարածել  էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անցած շաբաթվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը, ըստ տեղեկությունների, խոցել են 10 «Ֆլամինգո» թևավոր հրթիռ, երեք «Նեպտուն-ՄԴ» հրթիռ և 4975 ուկրաինական անշարժ թևերով անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի … Read more

Պեսկով. Ռուսաստանը շարունակում է ընդլայնել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտին

Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր բուֆերային գոտին Ուկրաինայի հետ սահմանին, քանի որ Կիևը սրում է հակամարտությունը։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Քանի որ Կիևը փորձում է սրել հակամարտությունը, մենք շարունակում ենք ստեղծել ավելի լայն անվտանգության գոտի, բուֆերային գոտի։ Նախագահ (Ռուսաստանի) Պուտինը բազմիցս խոսել է այս մասին», – բացատրել է Պեսկովը։

Կասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝ – լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ … Read more

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

«Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ»: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը քոլեջների ընդունելության նոր կարգի մասին տված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, որոնցից 15-ը՝ գերակա ճանաչված մասնագիտություններով և կրթաթոշակային ծրագրով։ Վերջին տարիներին Կառավարությունը որոշ ոլորտներ (արդյունաբերություն, … Read more

Մհերի և Նարիի հրապարակային վեճը նոր զարգացում է ստացել. Մհերը ներողություն է խնդրել

Երգիչ Մհերի և ամերիկաբնակ երգահան Նարիի միջև սոցիալական հարթակներում ծագած հրապարակային վեճը շարունակում է քննարկումների առիթ դառնալ։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Նարին կոշտ քննադատությամբ է հանդես եկել Մհերի հասցեին՝ անդրադառնալով նրա քաղաքական դիրքորոշումների փոփոխությանը։ Իր հրապարակման մեջ Նարին ասել է. «Սրա գոգից նրա գոգը թռնելը դա ամենավատ և ամենաստոր ապրելակերպն է… … Read more

«Արեգնազ Մանուկյանի կալանքը քաղաքական պատվեր է»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ Анна Григорян-ի ու Քրիստինե Վարդանյան-ի հետ դատարանի բակում էինք, դատարանի ներսում՝ փակ նիստում քննվում էր մեր նախկին պատգամավոր գործընկերոջ՝ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։  Նիստը բավականին կարճ տեւեց՝ 1,5 ժամ: Ու թեեւ ակնհայտ էր, որ Արեգնազին կալանավորելու են, հոգու խորքում … Read more

Ստամբուլի հայկական գերեզմանատան վանդալիզմի գործով կասկածյալը ձերբակալվել է

Ստամբուլի Սկյուտար (Üsküdar) շրջանում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի դեպքի առնչությամբ իրավապահները ձերբակալել են կասկածյալին։ Թուրքական Agos-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի Անատոլիայի գլխավոր դատախազությունը միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել, որի շրջանակում ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Մ․Կ․ անունով կասկածյալին։ Ոստիկանությունում իրականացված ընթացակարգերից հետո կասկածյալը տեղափոխվել է դատախազություն, ապա ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու պահանջով։ Ստամբուլի … Read more

Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի Կապոտնյա շրջանում, որտեղ տեղակայված է նավթավերամշակման գործարանը, հրդեհ է բռնկվել: Դեպքին նախորդել է հակաօդային պաշտպանության աշխատանքը, երբ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր հինգ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին: Մինչդեռ Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է գործարանի տարածքում հրդեհի փաստը՝ պնդելով, որ արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին նույնպես հաղորդումներ էին տարածվել … Read more