Մոսկվայի Կապոտնյա շրջանում, որտեղ տեղակայված է նավթավերամշակման գործարանը, հրդեհ է բռնկվել: Դեպքին նախորդել է հակաօդային պաշտպանության աշխատանքը, երբ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր հինգ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:
Մինչդեռ Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է գործարանի տարածքում հրդեհի փաստը՝ պնդելով, որ արտակարգ պատահարներ չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին նույնպես հաղորդումներ էին տարածվել «Լյուտի» տեսակի ԱԹՍ-ներով այդ խոշորագույն գործարանի վրա հարձակման մասին:
