Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր բուֆերային գոտին Ուկրաինայի հետ սահմանին, քանի որ Կիևը սրում է հակամարտությունը։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քանի որ Կիևը փորձում է սրել հակամարտությունը, մենք շարունակում ենք ստեղծել ավելի լայն անվտանգության գոտի, բուֆերային գոտի։ Նախագահ (Ռուսաստանի) Պուտինը բազմիցս խոսել է այս մասին», – բացատրել է Պեսկովը։