Ալիևն ազդարարել է Բաքվի ու Մոսկվայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին – Նորություններ 13.07.2026

Լուսանկարը` AFP Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերություններում առկա նախկին դժվարությունների հաղթահարման և տարածաշրջանային համագործակցության նոր, առավել ակտիվ փուլի մեկնարկի մասին։ Շուշիում ընթացող Չորրորդ գլոբալ մեդիաֆորումի շրջանակներում պետության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն առանձնահատուկ կարևորություն է տալիս Ռուսաստանի Դաշնության հետ գործակցությանը: Անդրադառնալով ռուսական պաշտոնական շրջանակների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հինգ խնդիր, տասը լուծում. Telcell-ը գործարկում է My Telcell ֆունկցիոնալը՝ տերմինալներով վճարումների նոր դարաշրջանը

Վճարումները՝ ավելի արագ, ավելի պարզ և առանց ավելորդ քայլերի։ TelCell-ը ներկայացրել է My Telcell նոր հարթակը, որը Telcell Wallet-ի նույնականացված օգտատերերին հնարավորություն է տալիս անմիջապես Telcell վճարային տերմինալից մուտք գործել իրենց անձնական էջ և օգտվել հաճախ օգտագործվող ծառայություններից։ Նոր լուծման առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում առաջին անգամ տերմինալով նույնականացումը հնարավոր է իրականացնել առանց էկրանին դիպչելու։ … Read more

Եթե «Արարատ» կոմբինատը երկար ժամանակ փակ մնա, փողոցները կփակենք․ ակցիայի մասնակից

Հարկեր ունենք, վարկեր ունենք, բանկերին պարտք ենք․ ո՞վ է մեր փոխարեն այդ վճարներն անելու։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասել է գործարանի աշխատակիցներից մեկը։ «Բանվորն ինչ մեղք ունի այս ամենում։ 8 տարի է՝ աշխատում եմ, մի օր աշխատավարձի ուշացում չի եղել։ Հիմա կառավարությունն ի՞նչ … Read more

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք։ «Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է … Read more

«ԵՄ-ն համաձայնության կգա ՀՀ-ի համար նոր առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ». Կալլաս

ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնության կգան Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծման շուրջ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում … Read more

10,000 մարդ այսօր մնացել է առանց աշխատանքի. «Արարատ» կոմբինատի աշխատակից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց վերադառնալ բնականոն աշխատանքին։ Ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ընկերության գործունեությունը կասեցված է, և իրենք ստիպված անցել են պարապուրդի։ «Շուրջ 10,000 մարդ այսօր մնացել է առանց աշխատանքի։ Թե ինչ են մտածում՝ պարզապես … Read more

Ի՞նչ է սարկոման. ոսկրային սարկոմաները առավել հաճախ ախտորոշվում են երեխաների, դեռահասների և երիտասարդների շրջանում

Սարկոմայի իրազեկման ամիսը նշվում է ամեն տարի հուլիսին: Սա կարևորագույն շրջան է՝ հանրության և բժշկական համայնքի ուշադրությունը հրավիրելու այս հազվադեպ, սակայն ագրեսիվ և բարդ ուռուցքաբանական հիվանդության վրա, որը հաճախ անվանում են «մոռացված քաղցկեղ»: Ի՞նչ է սարկոման. ի տարբերություն կարցինոմաների (որոնք առաջանում են էպիթելային հյուսվածքից՝ թոքեր, կրծքագեղձ, աղիքներ), սարկոմաները չարորակ ուռուցքներ են, որոնք զարգանում են շարակցական … Read more

«Աբովյան» ՔԿՀ-ում մայրերի հետ մանկահասակ երեխաներ են բնակվում, մեկը՝ 2026թ․ ծնված

13 հուլիսի 2026 – 12:48 AMT PanARMENIAN.Net – Հուլիսի 6-ի դրությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 3 դատապարտյալ կանանց հետ համատեղ պահվում է 4 երեխա։ Այդ մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Երեխաներից երկուսը աղջիկ են՝ ծնված 2023 և 2024 թվականներին, իսկ մյուս երկուսը տղա են՝ ծնված 2024 … Read more