Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի բանակցություններին

Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Մուսկատում ընթացող բանակցություններին, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին։ Axios-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկում են համատեղ հայտարարության հնարավորությունը, որը վերաբերում է միջազգային ջրերում գտնվող նեղուցով «միջին անցումը» լիովին բացելուն, որպեսզի ապահովվի ազատ ու անարգել նավարկություն։

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Քուն Չենի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Շնորհավորելով Քուն Չենին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի … Read more

Եգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել է

Եգիպտոսի 14 քաղաքացիներ տուժել են, երբ գնացքի վագոնը դուրս է եկել ռելսերից Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսում գտնվող Մահալլա քաղաքի մոտ, ասվում է տեղական երկաթուղային իշխանությունների հայտարարության մեջ։ «Լոկոմոտիվի հետևում գտնվող առաջին վագոնը ռելսերից դուրս է եկել Տանտա քաղաքի մոտ գտնվող Մահալլա Ռոխ կայարան մարդատար գնացքի ժամանման ժամանակ, ինչի հետևանքով ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել», – … Read more

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զnհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Վիետնամի հարավում գտնվող կղզում ճամփորդությունից վերադարձող զբոսաշրջային նավը հուլիսի 11-ին խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Մոտորանավակը, որը տեղափոխել է  32 հնդիկ զբոսաշրջիկի և անձնակազմի չորս անդամի, շրջվել է Հոն Մայ Ռուտ Նգոայի կղզուց մոտ 400 մետր … Read more

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8-11-ը ամառային դպրոցի շրջանակում հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի (George School) աշակերտներին։ Ծրագիրն իրականացվել է «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին։ Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրի շրջանակում ՀՑԹԻ … Read more

asekose.am – Կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում

Երգիչ Վլադիմիր Արզումանյանը հետևորդների ցավալի լուրով է կիսվել։ Մահացել է երգչի պապիկը։ Վերջինիս հետ արխիվային լուսանկարին կից՝ Վլադիմիրը գրել է. «Այսօր կյանքին հրաժեշտ տվեց թագավոր պապիս՝ ավագ Վլադիմիր Արզումանյանը։ Լույսերի մեջ մնաս»։ Դիտեք նաև՝

Անոմալ շոգի պատճառով Փարիզի գլխավոր տեսարժան վայրերը կփակվեն ավելի վաղ

Հուլիսի 11-ին և 12-ին Էյֆելյան աշտարակը, ինչպես նաև փարիզյան հիմնական թանգարանները՝ Լուվրն ու Օրսեն, շոգ եղանակի պատճառով կրճատելու են իրենց աշխատանքային ժամերը։ Այս մասին նշված է հաստատությունների կայքերում հրապարակված համապատասխան հաղորդագրություններում։ Այսպիսով, Էյֆելյան աշտարակն ու Լուվրը այցելուների համար կփակվեն ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 17:00-ին)։ Օրսե թանգարանը կգործի մինչև ժամը 17:00-ն (Մոսկվայի ժամանակով՝ 18:00-ն)։ Ավելի ուշ … Read more

Ռուսական ավիահարված Ուկրաինայի Սումի քաղաքի վրա. առնվազն 4 զոհ կա

Այսօր ռուս զինվորականները ավիառումբեր են նետել Ուկրաինայի Սումի քաղաքի Զարեչնի շրջանի վրա։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 17-ը։ Զոհվածների թվում է նաև երեխա։ Ոստիկանության տվյալներով՝ 13-ամյա աղջիկ է, որը հարվածի պահին գտնվել է հասարակական տրանսպորտի կանգառում։ Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեհ Գրիգորովը հայտնել է. «Երկու կառավարվող ավիառումբ հարվածել են մարդաշատ … Read more

Գյումրիում 12-ամյա տղան մահացել է հեծանվով վթարի հետևանքով. Oragir.News

Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս կառավարումը կորցնելու և պատին բախվելու հետևանքով 12-ամյա Վ. Ա.-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Oragir.News-ի փոխանցմամբ՝ երեկ Գյումրիում արձանագրվել է ողբերգական պատահար։ 12 տարեկան Վ. Ա.-ն «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ քշելիս կորցրել է հավասարակշռությունը և հարվածել պատին, ինչի պատճառով ստացել է մահացու վնասվածքներ։ Երեխային տեղափոխել են … Read more

Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել

Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել Լիանան այս անգամ վիրահատել է կոպերը։ Հիշեցնենք, որ դեռ 3 տարի առաջ դերասանուհին բարիատրիկ վիրահատության էր դիմել ու նշել. «Այս վիրահատությունը հրաշք բանալի չէ, սա օգնող ուժ է նոր կենսակերպ կերտելու… Չկա հեշտ ճանապարհ ես անկեղծ եմ ասում Մեծ աշխատանք է, բարդ։ Միանշանակ կասեմ պիտի պատրաստ լինեք, հաղթահարելու դժվար … Read more