Անոմալ շոգի պատճառով Փարիզի գլխավոր տեսարժան վայրերը կփակվեն ավելի վաղ

Հուլիսի 11-ին և 12-ին Էյֆելյան աշտարակը, ինչպես նաև փարիզյան հիմնական թանգարանները՝ Լուվրն ու Օրսեն, շոգ եղանակի պատճառով կրճատելու են իրենց աշխատանքային ժամերը։

Այս մասին նշված է հաստատությունների կայքերում հրապարակված համապատասխան հաղորդագրություններում։

Այսպիսով, Էյֆելյան աշտարակն ու Լուվրը այցելուների համար կփակվեն ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 17:00-ին)։ Օրսե թանգարանը կգործի մինչև ժամը 17:00-ն (Մոսկվայի ժամանակով՝ 18:00-ն)։

Ավելի ուշ ժամերի համար գնված տոմսերի արժեքը գնորդներին կվերադարձվի ավտոմատ կերպով։

Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Փարիզում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 38 աստիճանի։ Շոգի պատճառով Փարիզում և ևս 24 դեպարտամենտում հայտարարվել է վտանգի բարձրագույն (կարմիր) մակարդակ։

Հունիսին Ֆրանսիան արդեն իսկ վերապրել է անոմալ շոգի երկարատև ժամանակահատված. հունիսի 17-ից սկսած երկու շաբաթվա ընթացքում երկրի տարածքում արձանագրվել են այդ ամսվա համար ոչ բնորոշ ջերմաստիճաններ։ Հունիսի 23-ին և 24-ին օդի միջին ջերմաստիճանը կազմել է 30 աստիճան, և այդ օրերը դարձել են ամենաշոգը հանրապետությունում օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Երկարատև շոգի ֆոնին բազմաթիվ տարածաշրջաններում գրանցվել են բնական հրդեհներ։

Leave a Comment