Թրամփ. ԱՄՆ-ն ոչնչացնում է Հորմուզի վերահսկողության իրանական ողջ ներուժը

Ամերիկյան ուժերը վերացնում են Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկողության հետ կապված իրանական բոլոր հնարավորությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք կհարվածենք նրանց։ Մենք կոչնչացնենք նրանց բոլոր հնարավորությունները, Հորմուզի նեղուցի հետ կապված ամեն ինչ», – ասել է նա հուլիսի 13-ին՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։

Իրավապահները եկել են Գագիկ Ծառուկյանի ձիերի հետևից

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձիերի առգրավման որոշումը կայացվել էր դեռևս ուրբաթ։ Առաջացել էին տեխնիկական խնդիրներ, հետաձգվել էր մինչև այսօր առավոտ, ժամը 09։00։ «Դեռևս առգրավումը չի իրականացվել․ այլ տեղեկություն չունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ այգում տասից ավելի ձի կա։ ՔԿ-ն առգրավում է Գագիկ Ծառուկյանի այգու ձիերինՔԿ-ն … Read more

Իրավապահները եկել են Գագիկ Ծառուկյանի ձիերի հետևից ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձիերի առգրավման որոշումը կայացվել էր դեռևս ուրբաթ։ Առաջացել էին տեխնիկական խնդիրներ, հետաձգվել էր մինչև այսօր առավոտ, ժամը 09։00։ «Դեռևս առգրավումը չի իրականացվել․ այլ տեղեկություն չունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ այգում տասից ավելի ձի կա։ ՔԿ-ն առգրավում է Գագիկ Ծառուկյանի այգու ձիերինՔԿ-ն … Read more

«Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հանգստյան տան աշխատակիցները բողոքի ակցիա են արել՝ իրավապահ մարմինների կողմից հյուրանոցային համալիրի գործունեության կասեցման եւ շենքը կապարակնքելու հետ կապված: Աշխատակիցները պահանջել են վերաբացել իրենց աշխատավայրը՝ հիմնավորելով, որ փակումն անմիջականորեն սպառնում է իրենց զբաղվածությանը եւ ֆինանսական եկամուտներին: «Հրապարակի» հետ կապ հաստատած աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենց համբերության բաժակը … Read more

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու և համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նրանցից 10-ը օրենսդրությամբ սահմանված … Read more

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել Հայաստանում, իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում։ Օրինակ, նույն ֆրակցիայից Արամ Հարությունյանը … Read more

Շոգ մինչև 39 աստիճան և ջերմաստիճանի նվազման ժամկետը Հայաստանում – Նորություններ 14.07.2026

Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավական բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։ Հուլիսի 16-ից օդի ջերմաստիճանը կսկսի նվազելը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան  

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հուլիսի 14/15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացմանաշխատանքներով պայմանավորված հուլիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի`Մայիսի 9, Վ. Շենգավիթ 2-րդ, Կատովսկու, Մուսաելյան, Դոդոխյան, Ղարիբջանյան, Պատկանյան, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41 /ՀԿՑ/, Մանթաշյան  10-55, Չեխովի 1-32, Բագրատունյաց 15, Գ.Նժդեհ 1-30 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և … Read more

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը — MediaNews

Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետև ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Հուլիսի 13-ին տեղի է ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ներկա են եղել … Read more

Սեզոոնային պտուղ-բանջարեղենի օգտագործման մի քանի պարզ խորհուրդ` ՍԱՏՄ-ից

Ամռանը բնական ճանապարհով հասած մրգերը, հատապտուղներն ու բանջարեղենը պարունակում են առավելագույն քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք ապահովում են մեր օրգանիզմի պահանջները՝ ամրապնդելով իմունային համակարգը: Սեզոնային մրգերի, հատապտուղների և բանջարեղենի օգտագործումն առողջ և բալանսավորված սննդակարգի հիմքն է, և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղեն և միրգ ընտրելիս հետևել մի շարք պարզ կանոնների՝ … Read more