Իրանը զանգվածային հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմական օբյեկտներին

Իրանի բանակը հայտարարել է, որ զանգվածային հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ամերիկյան Patriot  զենիթահրթիռային համալիրների դիրքերին, հաղորդում է Իրանի պետական հեռուստաալիքը։ Հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքեր են արձակվել նաև ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվող ռազմակայանի վառելիքի պահեստարանների, զինամթերքի պահեստի և կապի համակարգերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ «Թասնիմ» գործակալությունը տեղեկացրել է Իրանի մի շարք քաղաքներում՝ Հորմուզի նեղուցի և … Read more

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.64 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ:

Վերադարձի դուռը մի փակեք •

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։ «Հրապարակ» թերթը գրում է․ Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել Հայաստանում, իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում։ Օրինակ, նույն ֆրակցիայից Արամ Հարությունյանը … Read more

Արևմուտքին չի հաջողվի քայքայել Ռուսաստանը. Պատրուշև

Ռուսաստանի նախագահի օգնական, ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը վստահ է, որ Արևմուտքին չհաջողվեց քայքայել Ռուսաստանը 1990-ականներին և չի հաջողվի դա անել նաև այժմ։ «Պետք է ընդունել, որ աշխարհում միշտ եղել են ուժեր, որոնք ատել են Ռուսաստանը և նրա ոչնչացման համար պատրաստ են եղել օգտագործել իրենց ամբողջ ներուժը»,- ասել է Պատրուշևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ … Read more

Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աջակցել Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ օրինագծին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչին։ Հեռուստաընկերության տվյալներով՝ եթե օրինագիծն ընդունվի, այն Թրամփի վարչակազմին հնարավորություն կտա, մասնավորապես, մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական նավթ գնել։ CNN-ի տեղեկություններով՝ Թրամփը նման որոշում է կայացրել օրինագծի … Read more

ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. վարչապետը՝ Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առիթով։ Հուլիսի 14-ն առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության և եղբայրության արժեքները … Read more

ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում •

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը կանչվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Մեր տեղեկություններով՝ Լաուրա Անտոնյանը տվյալ քրեական վարույթով անցնում է որպես վկա։ Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ հարցաքննության է հրավիրվել Ազգային ժողովի դեռևս գործող նախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր թիմակիցներից մեկը, որը վերջին տարիներին համարվել է նրա վստահելի … Read more

Հետաձգվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Հովհաննես Վարդանյանը, այս մասին փոխանցում է  է Սպուտնիկ Արմենինան։ Փաստաբանի խոսքով՝ կենդանիների առգրավման որոշումը կայացվել է դեռ հուլիսի 10-ին, սակայն տեղափոխման հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով այն չի իրականացվել։ Այսօր ևս առգրավումը … Read more

19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. Լուսանկար •

«Հուլիսի 12-ին Իջեւան համայնքի Խաշթառակ գյուղում հուղարկավորեցին հուլիսի 10-ին Գետահովիտ գյուղի Խաչաղբյուր գետում մահացած Էրիկ Սարիբեկյանին։ «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեղեկություններ կան, որ Էրիկը ջուրն է նետվել, որ լողա, գլուխը դիպել է քարին, վնասվածք է ստացել, որի հետեւանքով գետում խեղդվել է։ Խաշթառակ գյուղից տեղեկացանք, որ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից, … Read more

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը

Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։   Հուլիսի 13-ին տեղի է ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր … Read more